Ընդունեք ցավակցություններս, պարոն դեսպան. Օգտատերերը ցավակցում են Պետր Պիրունչիկին
Պրահայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկը ֆեյսբուքյան էջում փոխեց իր գլխավոր նկարն ու ետնանկարը՝ հրապարակելով ամբողջությամբ սև լուսանկարներ։
Ֆեյսբուքի հայաստանցի բազմաթիվ օգտատերեր իրենց ցավակցություն են հայտնում դեսպանին՝ կատարվածի կապակցությամբ։
«Ընդունեք ցավակցություններս, պարոն դեսպան, Պրահայում կատաված ողբերգական իրադարձության կապակցությամբ»։
«Խարապես ցավում են»,-գրում են նրանք։
Նշենք, որ շաբաթ օրը Չեխիայում հայտարարվել է սգո օր՝ Պրահայի համալսարանում զինված անձի կողմից 14 մարդու սպանության կապակցությամբ։ Կրակոցների հետևանքով ևս 25 մարդ վնասվածքներ է ստացել, որից տասի վիճակը ծանր է։
Ոստիկանությունը հայտնել է, որ զինված անձը, որին չեզոքացրել են, համալսարանի 24-ամյա ուսանող է, նախկինում քրեական անցյալ չի ունեցել, թեև հայտնաբերվել է զենքի և զինամթերքի հսկայական զինանոց:
Մինչ կրակոցները ոստիկանությունը հաղորդում էր ստացել այն մասին, որ կասկածյալը, ենթադրաբար, մեկնում է Պրահա՝ ինքնասպանության մտադրությամբ: Կարճ ժամանակ անց տղամարդու հորը մահացած են հայտնաբերել։
Հարակից հրապարակումներ`
- Պրահայում հրաձգության հեղինակը վնասազերծվել է, կան զոհեր և տասնյակ վիրավորներ
- Պրահայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում, կան զոհեր 7 վիրավորներ