Քննարկվում են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում նոր համաձայնագրեր. ՀՀ-ում ՌԴ դեսպան
Մոսկվայի և Երևանի միջև ռազմատեխնիկական համագործակցության շրջանակում կնքված գրեթե բոլոր պայմանագրերը կամ արդեն իրականացվել են ճիշտ ժամկետում և որակով, կամ գտնվում են իրականացման վերջնական փուլում։ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
«Քննարկվում են նաև ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում մեր երկրների միջև նոր համաձայնագրեր։
Որոշ առանձին պայմանագրերի դեպքում, իսկապես, կան հարցեր՝ կապված ռուսական ձեռնարկությունների՝ պաշտպանական պետական պատվերը կատարելու պարտավորությունների հետ, բայց դրանք աշխատանքային հարցեր են, որոնք լուծվում են Ռուսաստանի և Հայաստանի համապատասխան գերատեսչությունների միջև երկխոսության արդյունքում»,- ասել է դեսպանը։
Ավելի վաղ ՀՀ իշխանությունները հայտնել էին, ՌԴ-ն վճարված գումարի դիմաց Երևանին չի պատակարարել անհրաժեշտ զինատեսակներ, սակայն պատրաստ են այդ հարցը լուծել գործընկերային մթնոլորտում։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին