Վագիֆ Խաչատրյանը խոսել է ընտանիքի հետ
Նոյեմբերի 7-ին Բաքվի դատարանը հրապարակեց արցախցի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի դատավճիռը։ Նրան 1992 թվականին Մեշալի գյուղում տեղի ունեցած դեպքերի մեջ մեղադրեցին, ինչ-որ կեղծ վկաներ բերեցին դատարան և դատապարտեցին 15 տարվա ազատազրկման։
Խաչատրյանի դուստրը` Վերա Խաչատրյանը, hraparak.am-ի հետ զրույցում նշել է, որ օրեր առաջ հաջողվել է զրուցել հոր` Վագիֆ Խաչատրյանի հետ:
Հայրը միայն նշել է, որ իր հետ ամեն բան կարգին է, դեղեր է ընդունում, սակայն կարճ ժամանակ անց ասել է, որ լրացավ ժամանակը, ինքն այլևս խոսել չի կարող։
«Վերջերս խոսել ենք Կարմի խաչի միջազգային կոմիտեի միջոցով, բայց հատուկ նորություն չկա, միայն ասաց, որ լավ է, դեղեր է խմում: Ուրիշ ոչինչ չասաց, միայն այդքանը: Մեզ զանգահարում է ամիսը մեկ անգամ, այլ ոչ մի նորություն չունենք, անկեղծ ասած»,- ասում է Վերա Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ Բաքվի դատարանը Վագիֆ Խաչատրյանին դատապարտել է 15 տարվա ազատազրկման։ 15 տարուց 5-ը Խաչատրյանը կանցկանցի բանտում, 5-ը՝ ուղղիչ գաղութում։ Նրա նկատմամբ կայացված դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել։
Արցախցի Վագիֆ Խաչատրյանն առևանգվել է այս տարվա հուլիսի 29-ին Լաչինի միջանցքում և տեղափոխվել Բաքու, երբ փորձել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Հայաստան տեղափոխվել բուժման նպատակով։
Ադրբեջանում Վագիֆ Խաչատրյանին մեղադրանք են առաջադրել քրեական օրենսգրքի երկու հոդվածների հատկանիշներով՝ ցեղասպանություն ու բռնի տեղահանում։ Նրան Ադրբեջանը մեղադրում է 1991 թվականի դեկտեմբերի 22-ին Մեշալի գյուղում տեղի ունեցած «ցեղասպանության» իրականացման համար։ Ըստ Բաքվի, իբր գործով 59 տուժող կա։
Վագիֆ Խաչատրյանը Բաքվի դատարանում հայտարարել է՝ չի ընդունում մեղադրանքը, չի մասնակցել ադրբեջանցիների նկատմամբ որևէ հանցագործության։
Հարակից հրապարակումներ`
- Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ կայացված դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել
- Լեմկինի ինստիտուտը խստորեն դատապարտում է Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ Ադրբեջանի կիրառված պատիժը
- Վագիֆ Խաչատրյանին ադրբեջանական իշխանությունն ուղղակի դարձրեց իր քաղաքական խաղերի հերթական զոհը. Թաթոյան
- Այն հակասում է ցանկացած նորմի, այդ թվում՝ ՄՄԻ․ ԱԳՆ խոսնակը՝ Վագիֆ Խաչատրյանի ազատազրկման մասին
- Բաքվի դատարանը հրապարակեց Վագիֆ Խաչատրյանի գործով որոշումը
- Վագիֆ Խաչատրյանը վերջին խոսքով դիմել է դատարանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան