Քերոբյան. Կառաջարկվեն գրավիչ պայմաններ, որպեսզի բարձրակարգ սերմնահեղուկով սերմնավորեն խոշոր եղջերավոր կենդանիներին
Ինչքա՞ն հեռուստացույց է արտադրվել այն գործարանում, որի կարմիր ժապավենը կտրեց Նիկոլ Փաշինյանը,- Ազգային ժողովում լրագրողները հարցրեցին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին։ Նա պատասխանեց, որ չգիտի. «Չեմ կարող ասել, չեմ տիրապետում»:
Գոնե գործարանը կա՞ հարցին ի պատասխան, նա ասաց. «Հայաստանում գործում է 100 հազար ընկերություն և պարզ է, որ բոլոր ընկերությունների աշխատանքի մասին ես տեղեկություն չունեմ»:
Ինչքա՞ն «Սեպուհ 1» ավտոմեքենա է արտադրվել Հայաստանում։ Վ Քերոբյանը պատասխանեց՝ 8. «Գործարանը փորձնական փուլն անցել է, հիմա ընկերության ներդրողները հաջորդ փուլում են ներդրումների ներգրավման, որպեսզի կարողանան արդեն սերիական արտադրություն իրականացնել»:
Լրագրողները հարցրեցին՝ ինչքա՞ն գազի բալոն է արտադրվել Հայաստանի այն գործարանում, որի կարմիր ժապավենն էլի կտրեց Նիկոլ Փաշինյանը, Վ. Քերոբյանը պատասխանեց. «Չգիտեմ»:
Քերոբյանը հայտնեց, որ հաջորդ տարի սկսում են կովերի արհեստական սերմնավորման ծրագիր, որի ներքո իրենք գյուղացիներին աջակցելու են արհեստական սերմնավորման գործընթացում, որպեսզի, «ընդհանուր առմամբ, գենետիկան լավացնենք»:
«Առաջարկվելու են գրավիչ պայմաններ, որպեսզի ֆերմերները նախընտրեն բարձրակարգ սերմնահեղուկով սերմնավորել իրենց խոշոր եղջերավոր կենդանիներին: Դա 2-3 տարի հետո կբերի արտադրողականության աճի»,-ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին