Քաղաքական 16:02 22/12/2023 Հայաստան

Վարդան Ոսկանյան. Պատրանքները, որ մեր տարածաշրջանում կառուցվելու է հավերժական խաղաղություն, 2024-ին ի դերև են լինելու

Տարածաշրջանի ու դրա երկրների համար 2023-ը լարված ու դժվար տարի էր՝ լի զինված իրադարձություններով, կորուստներով... Միջազգային հանրության ուշադրության կենտրոնում անցնող տարվա ընթացքում էլ մնացին Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը, երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորումը, Իրանը, Ռուսաստանը։ Խաղաղության մասին հայտարարություններ էլ շատ հնչեցին։

Panorama.am-ը իրանագետ, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանի հետ ամփոփել է անցնող տարին.  ինչպիսի՞ն էր 2023 թվականը հայ-իրանական հարաբերությունների համար, ո՞վ է մեղավոր առկա պոտենցիալի չօգտագործման համար,  ի՞նչ սպասել 2024-ին, ինչո՞ւ են մերթընդմերթ ջերմանում Ադրբեջան-Իրան հարաբերությունները։

Վարդան Ոսկանյան-Թե Հայաստանի, թե Իրանի համար բավական բարդ տարի էր։ 2023-ը ծանր էր հատկապես մեզ համար, գիտեք, տեղի ունեցավ Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից Արցախի ամբողջական բռնազավթում, տեղի բնակիչների՝ մեր հայրենակիցների նկատմամբ ցեղասպանական գործողություն, էթնիկ զտում։ Ինչ վերաբերում է  Իրանին, ապա տարածաշրջանում ամենակարևոր զարգացումը ադրբեջանա-թուրքական դաշինքի դիրքերի ուժեղացմանն էր վերաբերում, ինչպես նաև իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը, որ մինչ օրս շարունակվում է Գազայի հատվածում։ Երկու պետությունների համար էլ ծանր տարի էր, Հայաստանի համար կորուստներով լի։ Կարծում եմ՝ այդ կորուստները պետք է մեզ սթափեցնեն, որ մենք հնարավորինս վերագտնենք մեզ ու գնանք բռնազավթված տարածքների վերաազատագրման ուղիով։

Իրականում հայ-իրանական հարաբերությունների հեռանկարը հասկանալու համար մենք պետք է հստակորեն սահմանենք Հայաստանի պետության տեսլականը, այսինքն ինչպիսի պետություն ենք մենք ձգտում ունենալ։ Ակնհայտ է, որ մեր տարածշրջանում կան երկու թշնամական ուժեր, որոնք փաստացի ձևավորել են միասնական աշխարհքաղաքական, ծավալապաշտական նկրտումներ։ Խոսքը Բաքվի ու Էրդողանական վարչախմբի մասին է։ Հայաստանն ունի երկու  բարեկամ-հարևան պետություններ՝ Վրաստանը և Իրանը։ Պարզ է, որ իմ նշած թշնամական դաշինքի հետ Հայաստանի համար անհնար է հարաբերությունները կարգավորել արժանապատիվ կերպով, մի քանի ամիս առաջ Բաքվի բարբարոսական վարչախումբն իրականացրել է ցեղասպանական գործողություն արցախահայության նկատմամբ։ Եվ չի պատրաստվում, ի դեպ, որևէ գործողություն կատարել, որը միտված կլինի Հայաստանի Հանրապետությունից բռնազավթված տարածքներից իր բաշիբոզուկներին դուրս բերմանը։ Հետևաբար հայ-իրանական հարաբերությունների օրակարագը պետք է ձևավորել ու ձևակերպել  Հայաստանի պետության տեսլականից, որը պետք է ենթադրի Հյուսիս-հարավ առանցքի ձևավորումը, այս առումով Հայաստանը կարող է  դառնալ  իրական հարթակ։ Իրանի հետ աշխատանքներն էլ պետք է ընթանան հենց այս ուղղությամբ։

Կան ծրագրեր, որոնք ունեն ոչ միայն տնտեսական, այլև անվտանգային, աշխարհքաղաքական  նշանակություն։ Խոսքը վերաբերում է Պարսից ծոցը Սև ծովին կապող տրանսպորտային հանգույցին, ինչպես նաև հնդկական հյուսիս-հարավ ծրագրում հայաստանի ներգրավվածության խնդրի ամրագրմանը, որը չափազանց կարևոր է մեզ համար։

Panorama.am-Հայաստան-Իրան համագործակցության համար ո՞ր ոլորտում առավել մեծ պոտենցիալ կա։ Եվ ինչպիսի գնահատական կտա՞ք հայ-իրանական հարաբերությունների առկա մակարդակին։
Վարդան Ոսկանյան-Հայ-իրանական հարաբերությունների պոտենցիալը չափազանց մեծ է, ես չէի վախենա ասել՝ հսկայական։ Ցավալիորեն, տարիներ շարունակ մենք խոսում ենք դրա մասին, բայց չենք իրացնում, այդ պոտենցիալի գոնե գերակշիռ մասը։ Բնական է, որ հատկապես 44-օրյա պատերազմից հետո ընկած ժամանակահատվածում Իրանը կարևոր նշանակություն ունի ադրբեջանաթուրքական դաշինքի զսպման գործում։ Ուստի հայ-իրանական հարբերությունների համատեքստում շատ արդիական է դարձել հատկապես անվտանգային ոլորտում համագործակցութունը։ Այս պոտենցիալը չօգտագործելն առնվազն շռայլություն պետք է որակվի առնվազն մեր հասարակական խոսույթում։

Panorama.am--Հիմա մենք ականատեսն ենք իրանա-ադրբեջանական հարաբերությունների՝ չասեմ ջերմացման, բայց ինչ-որ դրական դինամիկա կա։ Ի՞նչ զարգացումներ են տեղի ունենում հիմա երկու պետությունների հարաբերություններում, ի՞նչ արդյունքների կարող ենք ականատես լինել այդ շրջանակում։
Վարդան Ոսկանյան-Իրան-Ադրբեջան հարաբերություններում խնդիրներն այնքան շատ են ու այնքան խորքային, որ դրանցից շատերի լուծումն, ըստ էության, գոյություն չունի։ Ակնհայտ է, որ  Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումը և դրա ինքնությունը կազմավորվել են մի կողմից հակահայկականության, մյուս կողմից հակաիրանականության շուրջ։ Ուստի Ադրբեջան-Իրան հարաբերություններում բարեկամական բնույթի որևէ ջերմացում բերելու է ադրբեջանական ինքնության ժխտման, որն անհնարին է։

Խնդիրներն առկա են, բայց պարզ է, որ իրանական կողմը, նաև Բաքվի բարբարոսական վարչախումբը  ցանկանում են կառավարել այն ռիսկերը, որոնք առկա են։  Ադրբեջանը փորձում է Իրանի հետ հարաբերություններն օգտագործել Հայաստանի վրա ճնշում գործադրելու նպատակով, մասնավորապես, կեղծ խոսույթն առ այն, որ եթե Հայաստանը չի տրամադրում ադրբեջանաթուրքական երազանքների այսպես կոչված «Զանգեզուրյան» միջանցքը, որն իրականում թուրանական միջանցքն է, իրենք ճանապարհ կունենան Իրանի տարածքով, ըստ էության խաբկանք է, քանի որ այդ ճանապարհը գործել է ԽՍՀՄ փլուզումից ի վեր և հիմա էլ գործում է, որևէ կերպ չի ազդում Հայաստանի հեռագնա տեսլականի վրա։ Այս համատեքստում պետք է շատ ուշադիր լինել, որպեսզի հասկանան՝ Բաքվից պարբերաբար եկող հոսքերը, որոնք ուղղված են մեր հասարակության ներսում լրացուցիչ անհանգստություններ ստեղծելու առ այն, որ Իրանը և Ադրբեջանը կարող են դաշնակցել միմյանց հետ Հայաստանի դեմ, ըստ էության հիմնազուրկ են։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ ձայնագրությամբ։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:49
Պուտինը հնարավոր է համարել ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների բարելավումը
Վլադիմիր Պուտինը հնարավոր է համարել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների բարելավման հնարավորությունը։ Այդ մասին նա հայտարարել...
Աղբյուր` Panorama.am
12:11
Թուրքիայում ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ
Թուրքիայի Մուղլա քաղաքում ուղղաթիռը վթարի է ենթարկվել հիվանդանոցի շենքին բախվելուց հետո։ Դեպքի մասին կիրակի օրը հայտնել է Habertürk...
Աղբյուր` Panorama.am
12:02
Շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տղամարդու մшրմին
Դեկտեմբերի 22-ին, ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:02
Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում գտնվող Բեեր Շևայի քաղաքի խանութում. Ալեքսանդր Լապշին
Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում...
Աղբյուր` Panorama.am
10:40
Այսօրվա և առաջիկա երեք օրերի եղանակի տեսությունը
Երևանում դեկտեմբերի 22-ի գիշերը, 23-ին, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի գիշերը հնարավոր է թույլ...
Աղբյուր` Panorama.am
10:33
«Թիթեռի» որդին և ընկերը եկել են հաշվեհարդարի, ինչի հետևանքով վիրավոր կա
Դեկտեմբերի 16-ին ժամը 16։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ՀՀ ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
09:48
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է, ինքնաթիռում գտնվող մարդիկ ողջ են։ Այդ մասին հայտարարել է Կամչատկայի երկրամասի ԱԻ նախարար...
Աղբյուր` Panorama.am
09:23
Հայաստանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց կա
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
23:07
Այս նախաբանի պատճառը Panorama.am-ի հարցմանը «Իմ քայլը» հիմնադրամից տրված ցինիկ պատասխանն է. «Հրապարակ»
Վախթանգ Սիրադեղյանը «Հրապարակ»-ում գրում է. «Ժամանակին շուրջ 10 տարի զբաղվել եմ լրագրությամբ, հետո անցել այլ աշխատանքի,...
Աղբյուր` Panorama.am
22:47
Նազենի Հովհաննիսյան. Մայրս երեք սիրած արտահայտությունն ուներ
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «մի մոլորակ կա երկնքում. Մայրս է... Կիրակիները՝ խնկաբույր, մորս հոտն...
Աղբյուր` Panorama.am
22:36
Իմ միակ այիբը եղել է այն, որ Նիկոլի իշխանության օրոք Գեղարքունիքի մարզպետ եմ եղել. Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ դաշնակցական Իշխան Սաղաթելյանը տարիներ առաջ հայտարարգրել է 8 մլն դրամարժողությամբ մատանի։ Tribune.am-ին այսօր տված...
Աղբյուր` Panorama.am
21:42
«Փյունիկի» հարձակվողն ամուսնացել է
«Փյունիկի» հարձակվող Սանի Բուհարին ու նրա ընտրյալ Նանան ամուսնացել են։ Այս մասին հայտնում են ակումբից՝ նորապսակներին աղթելով...
Աղբյուր` Panorama.am
21:15
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
Ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացրած Արցախի Շուշի բերդաքաղաք է այսօր տեղափովել 191 ադրբեջանցի։  49 ընտանիքների անդամներին...
Աղբյուր` Panorama.am
20:41
Թիվ 77 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել ինքնագլորով ընթացող 2 անչափահաս տղաների
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Իսահակյան փողոցի խաչմերուկում Երևանի բնակիչ 54-ամյա...
Աղբյուր` Panorama.am
20:21
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
Գերմանիայի  Մագդեբուրգ քաղաքում ողբերգական դեպքից հետո քաղաքային իշխանությունները որոշում են կայացրել փակել Սուրբ ծննդյան տոնավաճառը։ Այս...
Աղբյուր` Panorama.am
19:57
Ողբերգական վթար հարևան Իրանում
Իրանի Լորեստան նահանգում ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ընկել ձորակը։ «Մեհր» գործակալության փոխանցմամբ,  վթարի...
Աղբյուր` Panorama.am
19:46
Աշոտյան. Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ
«2018-ին ժողովրդին խոստացել էին «կուրորտ», 2020-ին մտցրեցին ցեխի վաննայի մեջ, որը հետզհետե դառնում է գերեզմանափոս»,-ասել...
Աղբյուր` Panorama.am
19:30
Հայաստանում համակարգային կոռուպցիան դեռևս հաղթահարված չէ. Հայաստանի ՔԿՀ-ների հակակոռուպցիոն կոալիցիա
Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան մտահոգիչ է համարում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի...
Աղբյուր` Panorama.am
19:15
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը՝ քրեական վարութ հարուցել ...
Աղբյուր` Panorama.am
18:48
Արփինե Հովհաննիսյան. Կառավարության որոշման հետևանքով կթանկանան նաև նոտարական ծառայությունները
Կառավարության որոշման հետևանքով հաջորդ տարի կթանկանան նաև նոտարական ծառայությունները։ Սպասվելիք թանկացումների մասին ինսթագրամի իր էջում...
Աղբյուր` Panorama.am
17:53
Քաղաքագետ. Ո՞վ կամ ովքե՞ր են ստիպել Հայաստանի իշխանություններին գաղտագողի ճանաչել Կոսովոյի անձնագրերը
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Թուրքիայի նախկին ԱԳ նախարար, նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն իր «Strategic deept»...
Աղբյուր` Panorama.am
17:43
Ադելյա Պետրոսյանը կրկին դարձավ մենասահքի Ռուսաստանի չեմպիոն
Գեղասահորդուի Ադելյա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է կանանց մենասահքի Ռուսաստանի չեմպիոնի տիտղոս։ Օմսկում անցկացվող...
Աղբյուր` Panorama.am
17:29
ԱԹՍ-ների մասայական հարձակում Կազանի վրա. Տուժածներին կտեղավորեն «Արմենիա» հյուրանոցում
Թաթարստանի մայրաքաղաք Կազանն այսօր առավոտյան ենթարկվել է անօդաչու թռչող սարքի զանգվածային հարձակման։ Ըստ իշխանությունների, ութ հարվածային...
Աղբյուր` Panorama.am
17:13
Արարատում 13-ամյա դպրոցականը դանակահարել է 14-ամյա տղային
Դեկտեմբերի 20-ին, դանակահարություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
16:43
Պետպատվերով տրամադրվող ծառայությունների դիմաց պետությունը պարտքեր չունի, իսկ ահա ապահովագրական ընկերությունները տարիներով պարտքեր ունեն կուտակած. Նանուշյան
Տրամադրված բուժծառայության դիմաց ապահովագրական ընկերությունները ինչո՞ւ չեն փոխհատուցում բժշկական հաստատություններին և ինչպե՞ս են կուտակվել...
Աղբյուր` Panorama.am
16:37
Տյումենում լողավազանում 15 երեխա թունավորվել է քլորից
Տյումենի մարզում լողավազանում լողալու հետևանքոսվ 15 երեխա և երկու մեծահասակ թունավորվել են քլորից։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
16:09
Խոշոր վթար Երզնկայում
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 21-ին, ժամը 11:45-ին  տեղեկություն է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
16:05
Վթար Մարտունի-Գավառ ավտոճանապարհին
Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 21-ին, ժամը 13:14-ին տեղեկություն է ստացվել, որ Վարդաձոր...
Աղբյուր` Panorama.am
15:59
Տնտեսագետ. Սա քաղաքի բյուջեի հետ կապված որոշման տապալում է
Մետաղադրամների արգելման թեման ավելի խորը շերտեր ունի
Աղբյուր` Panorama.am
15:43
Խզմալյանը՝ Փաշինյանին. Պետությունը ռեստորան կամ հանգստավայր չէ
«Եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանին դուր չի եկել Նիկոլ Փաշինյանի՝ աշխատանք գտնվելու վերաբերյալ քաղաքացուն տված...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}