Արցախում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով մահացած 218 անձից 3-ի ինքնությունը դեռևս հնարավոր չի եղել պարզել
ՀՀ քննչական կոմիտեն ամփոփել է Լեռնային Ղարաբաղում սույն թվականի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին հարող տարածքում գտնվող վառելիքաքսուկային նյութերի պահեստում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով նախաքննության միջանկյալ արդյունքները։
Քննչական կոմիտեից հատնում են, որ, ըստ այդմ, իրականացված քննչական և այլ վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ նշված պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 218 անձ, որոնցից 2-ը հանդիսացել են պահեստում ծառայություն իրականացնող ԼՂ ոստիկանության զորքերի ծառայողներ, 31-ը՝ զինծառայող, այդ թվում՝ 9 սպա, 5 ենթասպա, մյուսները՝ շարքային կազմի ներկայացուցիչներ։
Պայթյունի և դրանից հետո բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 120 անձ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ՝ հիմնականում այրվածքների տեսքով։ Քննության այս պահի տվյալներով՝ անհայտ է 21 անձի գտնվելու վայրը։
Մահացած անձանցից 138-ի ինքնությունը պարզվել է նշանակված դատագենետիկական փորձաքննությունների, 77-ինը՝ այլ քննչական և վարութային գործողությունների միջոցով։
Պայթյունի հետևանքով մահացած 218 անձից 3-ի ինքնությունը քննությամբ դեռևս հնարավոր չի եղել պարզել, քանի որ նշված անձանց հարազատները դեռևս չեն դիմել և չեն հանձնել դատագենետիկական փորձաքննություն նշանակելու նմուշ՝ անհրաժեշտ նույնականացումը կատարելու համար։
«Այն անձինք, ովքեր ունեն պայթյունի դեպքի վայրում գտնված և դրանից հետո անհետ կորած հարազատներ և դեռևս չեն դիմել վարույթն իրականացնող մարմնին, ՀՀ քննչական կոմիտեն հորդորում է դիմել ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն՝ պայթյունից զոհված վերոնշյալ 3 մարմինների ինքնությունը պարզելու նպատակով»,- նշում են ՔԿ-ից։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
- Ստեփանակերտի վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունից զոհվել է 218 քաղաքացի.Քննչական կոմիտե
- Արցախում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով զոհերի 40-ից ավելի աճյուն նույնականացվել է. նախարար
- Արցախում վառելիքի պահեստի պայթյունից տուժած 5 երեխաների վիճակը շարունակում է մնալ ծանր և ծայրահեղ ծանր
- Արցախում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով ժամը 22։00-ի դրությամբ հաստատված մահերի թիվը 68 է
- Արցախի ԱՆ. 20 զոհ, 283 տուժած, բազմաթիվ անհետ կորածներ, քանի որ վառելիքի պահեստում պայթյունի հետևանքով այրվել են
- Արցախի ՄԻՊ. Վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորների թիվն անցնում է 200-ը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան