«Ժողովուրդ». ՔՊ գաղտնի ռեժիմով նիստերը փաստում են Փաշինյանի անհանգստությունների մասին
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Իշխող ՔՊ կուսակցության նիստերը խիստ գաղտնի ռեժիմով են անցնում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հատկապես վերջին շրջանում իշխանականների համար սահմանափակումները շատացել են։ Նախ՝ մինչ նիստը սկսվելը, բոլորին ասվում է, որ պարտադիր հեռախոսներն անջատեն, հանձնեն, ավելորդ իրեր չբերեն իրենց հետ:
Բացի սա, կարևոր հանդիպումներն ու քննարկումները նեղ կազմով են անցնում, ոչ բոլոր ՔՊ-ականներին են տեղեկացնում դրա մասին, որպեսզի արտահոսք չլինի: «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս անդրադարձել է այս հարցին, որ Նիկոլ Փաշինյանն այլևս իր թիմակիցներին չի վստահում, նրանցից մի քանիսի հետ է միայն շփվում: ՔՊ գաղտնի ռեժիմով այս նիստերն էլ հենց փաստում են Փաշինյանի անհանգստությունների մասին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: