«Փյունիկ». Մենք չենք կարող լռել ու պայքարելու ենք հանուն հայկական ֆուտբոլի վաղվա օրվա
ՀՖՖ նախագահի ընտրությունների նախօրեին «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը հանդեսէ եկել հայտարարությամբ՝ ներկայացնելով ֆեդերացիայի 2019 - 2023թթ. աշխատանքի հիմնական արդյունքները.
«.Խոշոր ներդրողների կորուստ, այդ թվում ՝ մարզերից, Հայաստանում ֆուտբոլի զարգացման հարցով ներդրումային գրավչության նվազում:
.Մի քանի անգամ բարձրացվել են մարզչական արտոնագրեր ստանալու, մարզադաշտերի և մարզումային խաղադաշտերի վարձակալության արժեքը:
.Մրցակցության և մասնագիտական մոտեցման բացակայությունը մրցումների կազմակերպման հարցում հանգեցրել է երկրում մանկապատանեկան ֆուտբոլի բոլոր տարիքայինների պատրաստվածության մակարդակի անկմանը:
.Բոլոր հավաքականներում արդյունքների վատթարացում ՝ առանց բացառությունների: Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը ՈւԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում նահաջել է պատմական նվազագույնի:
.ԲԿՄԱ-1-ը և ԲԿՄԱ-2-ը հաճախ ձևավորվում են ոչ սպորտային սկզբունքներով, որի հետևանքով մեր երկրում ֆուտբոլը նմանվում է բանակում ծառայությունից ազատում ստանալու մեխանիզմի: Չորս տարվա ընթացքում ԲԿՄԱ-ում ծառայած 105 հոգուց միայն 4-ն են հրավեր ստացել Հայաստանի ազգային հավաքական։
.Մշտական սկանդալները, ոչ գրագետ օրացույցը և խոշոր ակումբների հետ կոնֆլիկտները հանգեցրել են ակումբային ներքին առաջնությունների ու միջազգային մրցաշարերում հաճախելիության և հետաքրքրության նվազմանը:
.Տղամարդկանց և կանանց ազգային թիմերի պատմության լավագույն ֆուտբոլիստները ՝ Հենրիխ Մխիթարյանն ու Օլգա Օսիպյանը, հրաժարվել են հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականների կազմում:
.Չորս տարվա ընթացքում ՀՖՖ-ն իր գործունեության ընթացքում ստացել է շուրջ 70 մլն. դոլար տարբեր կազմակերպություններից` չկառուցելով ոչ մի նոր, նշանակալի օբյեկտ հանրապետությունում ֆուտբոլի զարգացման համար:
. Չնայած աղետալի ցածր արդյունքներին, պարոն Մելիքբեկյանը կրկին առաջադրեց իր թեկնածությունը ՀՖՖ նախագահի ընտրություններում:
.Մենք չենք կարող լռել ու պայքարելու ենք հանուն հայկական ֆուտբոլի վաղվա օրվա: Դուք մեզ հե՞տ եք:
ՀՖՖ նախագահի ընտրությունները վաղն են»։
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Արոնյանն աջակցություն է հայտնում Արաս Օզբիլիզին
- Արմեն Մելիքբեկյան. Կարծում եմ, որ Օզիբիլիզի որոշման հետևում ինքը չէ կանգնած
- Հուսով եմ՝ Արասն ուշ թե շուտ կլինի ՀՖՖ նախագահ. Վարդան Մինասյան
- Հայաստանի մարզական լրագրողները խորապես մտահոգված են ՀՖՖ-ի լռությունից հայտարարություն
- «Ֆեդերացիայից զանգում են ընկերներիս, ասում՝ եթե Արասին օգնեք, խնդիր կունենաք»․ Օզբիլիս
- Մեր խնդիրը հավաքականի մարզիչը չէ. Արաս Օզբիլիզ
- Եթե ինձ ընտրելու եք, որ Հենրիխ Մխիթարյանը հետ գա, ավելի լավ է չընտրեք. Արաս Օզբիլիզ
- Արաս Օզբիլիզ. Վճռական եմ
- ՀՖՖ նախագահի թեկնածուներն են Արմեն Մելիքբեկյանը և Արաս Օզբիլիզը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան