Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը ներկայումս օրակարգում չկա. ՌԴ դեսպան
«Մենք կարծում ենք, որ Ռուսաստանի Դաշնությունը և Հայաստանի Հանրապետությունը շարունակում են մնալ գործընկերներ և ռազմավարական դաշնակիցներ՝ միավորված ընդհանուր շահերով, ընդհանուր պատմությամբ»,- ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
«Իհարկե, չի կարելի հերքել, որ մեր երկկողմ և բազմակողմ օրակարգում կան որոշակի տարաձայնություններ։ Ե՛վ ռուսական, և՛ հայկական կողմերը պատրաստ են ցանկացած վիճելի թեմա քննարկել բաց և կառուցողական մթնոլորտում, ինչպես վայել է դաշնակիցներին։
Այս փուլում մենք աշխատանքային գործընթացում որևէ էական փոփոխություն չենք նկատում։ Մենք շարունակում ենք աշխատել ռուս-հայկական համապարփակ համագործակցության շրջանակներում առաջադրված խնդիրների վրա։ Մենք վստահ ենք, որ այս խնդիրների լուծումը օգուտ կբերի ինչպես ռուս, այնպես էլ հայ ժողովուրդներին»,- ասել է դեսպանը։
Անդրադառնալով Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից հնարավոր դուրս գալու թեմային, Սերգեյ Կոպիրկինն ասել է. «Այս հարցում մենք առաջին հերթին առաջնորդվում ենք Հայաստանի ղեկավարության պաշտոնական հայտարարություններով, ըստ որոնց՝ ՀԱՊԿ-ից Հայաստանի Հանրապետության դուրս գալու հարցը ներկայումս օրակարգում չկա։ Ինչպես գիտեք, հաջորդ տարի Հայաստանի Հանրապետությունը նախագահելու է Եվրասիական տնտեսական միությունում»։
Սերգեյ Կոպիրկինն անդրադարձել է նաև՝ Հայաստանի՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտին միանալու որոշմանը. «Ռուսաստանի դիրքորոշումը, ինչպես նախկինում, այն է, որ Հայաստանի միանալը Հռոմի ստատուտին, առաջին հերթին, չի տա այն առավելությունները, որոնց մասին այստեղ խոսում են որոշ քաղաքական գործիչներ։ Մեզ համար ակնհայտ է, որ ՄՔԴ-ն (Միջազգային քրեական դատարան) իրեն լիովին վարկաբեկել է միջազգային իրավունքին հակասող իր քաղաքականացված որոշումներով։ Բացի այդ, այս քայլը, մեր կարծիքով, չի համապատասխանում մեր երկկողմ հարաբերությունների բարեկամական բնույթին, ինչի մասին մենք ասել ենք հայկական կողմին։ Այս որոշումը չի նպաստում ռուս-հայկական փոխգործակցության ամրապնդմանը»։
Հարակից հրապարակումներ`
- ՀԱՊԿ գլխավոր քարտուղար ժամանել է Երևան
- Պուտին. Չեմ կարծում, որ ԱՊՀ-ին, ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին անդամակցության դադարեցումը բխում է Հայաստանի շահերից
- ՀԱՊԿ անդամ պետությունները քննարկում են կենսաբանական անվտանգության ոլորտում փոխգործակցությունը
- ՀԱՊԿ-ը հայտարարել է, որ չի ընդունում անդամ երկրների սահմաններին արձանագրվող սադրանքները
- Ալեն Սիմոնյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան