Այս պահի դրությամբ կարող ենք տարին մեկ ընտրություններ կրել. Ալեն Սիմոնյան
«Ինչի՞ համար պետք է գնանք արտահերթ ընտրությունների։ Մենք սահմանադրական մեծամասնություն ունենք, ինչո՞ւ պետք է գնանք նոր ընտրությունների»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Էլ չեմ ասում, որ այս պահի դրությամբ կարող ենք տարին մեկ ընտրություններ կրել, իսկ ընդդիմությունը պատրաստ չէ ընդհանրապես ընտրությունների գնալ, նույնիսկ քաղաքային ընտրություններին չեն կարողանում մասնակցել»,- նշեց Սիմոնյանը։
Նրա խոսքով, ընդդիմությունն ինչ-որ օրակարգ է ձևավորում, հետո սկսում այդ օրակարգի դեմ պայքարել:
«Մանկապարտեզ չի։ Ոչ, նման հարց չի քննարկվել։
Բացատրեք՝ իմաստը ո՞րն է։ Մենք օրենք ունենք, որը չե՞նք կարողանում անցկացնել ԱԺ-ում, ինչի՞ համար։ Նպատակը։ Ժողովրդավար ընտրված իշխանությանը ոչ մեկ որևէ բան չի կարող պարտադրել։ Մենք այլևս ժողովրդավար երկիր ենք»,- ասաց Ա. Սիմոնյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արտահերթ ընտրություններն Ադրբեջանում առիթ է ևս մեկ անգամ «օրինականացնելու» Արցախում «ադրբեջանական իշխանությունը». Գեղամյան
- Սուրեն Սուրենյանց. Հայաստանում ընդդիմության ամենամեծ խնդիրն այն է, որ «արտահերթ ընտրություններ» բառից վախենում է
- 2024թ-ին նոր արտահերթ ընտրություններ անցկացնելու թեման կրկին սկսել է շրջանառվել ՀՀ քաղաքական կուլիսներում. Զաքարյան
- Վահե Հովհաննիսյան. Արտահերթ ընտրություններ. բոլորը դեմ են, իրականությունը՝ կողմ
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է