Պրահայում կատարվածի կապակցությամբ Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել
Հայաստանի ԱԳ նախարար արարտ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Չեխիայի մայրաքաղաքում տեղի ունեցած սպանությունների կապակցությամբ։
«Խորապես վշտացած եմ Պրահայի Կարլի համալսարանում տեղի ունեցած ողբերգական հրաձգության լուրից Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և ընկերներին, մաղթում տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,-գրել է նա X-ի իր միկրոբլոգում։
Նշենք, որ շաբաթ օրը Չեխիայում հայտարարվել է սգո օր՝ Պրահայի համալսարանում զինված անձի կողմից 14 մարդու սպանության կապակցությամբ։ Կրակոցների հետևանքով ևս 25 մարդ վնասվածքներ է ստացել, որից տասի վիճակը ծանր է։
Ոստիկանությունը հայտնել է, որ զինված անձը, որին չեզոքացրել են, համալսարանի 24-ամյա ուսանող է, նախկինում քրեական անցյալ չի ունեցել, թեև հայտնաբերվել է զենքի և զինամթերքի հսկայական զինանոց:
Մինչ կրակոցները ոստիկանությունը հաղորդում էր ստացել այն մասին, որ կասկածյալը, ենթադրաբար, մեկնում է Պրահա՝ ինքնասպանության մտադրությամբ: Կարճ ժամանակ անց տղամարդու հորը մահացած են հայտնաբերել։
Հարակից հրապարակումներ`
- Ընդունեք ցավակցություններս, պարոն դեսպան. Օգտատերերը ցավակցում են Պետր Պիրունչիկին
- Պրահայում հրաձգության հեղինակը վնասազերծվել է, կան զոհեր և տասնյակ վիրավորներ
- Պրահայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում, կան զոհեր 7 վիրավորներ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին