Թող փակեն տիրազուրկ հորերը, հետո նոր՝ երկրին վալյուտա բերող և 10 հազար աշխատատեղ ապահովող ջուրը. Ձկնաբույծ
Կառավարության դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել Արարատյան դաշտի խորքային ջրերից օգտվող ձկնաբույծները։ Նրանք պահանջում են հանդիպում Շրջակա միջավայրի նախարարի վերադասների՝ վարչապետի, փոխվարչապետերի, աշխատակազմի ղեկավարի հետ։ Ընթացիկ տարում ընդունված օրենսդրական փոփոխությամբ՝ ձկնաբույծներին պարտադրվում է 40%-ով կրճատել խորքային հորերից օգտագործվող ջրի քանակը։ Օրենքի կարգավորումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից, իսկ խախտումների համար մինչև 3 մլն դրամ տույժ է նախատեսվում։ Panorama.am-ին ակցիայի մասնակիցների պահանջները ներկայացրեց ձկնաբույծ Արսեն Հայրապետյանը։
«Մենք ուզում ենք, որ ճիշտը հաղթի։ Ասում են, որ Արարատյան դաշտի խորքային ավազանի հորիզոնը իջել է և ձկանբուծարանների ջրերը պետք է կրճատվեն, որ այն վերականգնվի։ Մեր պահանջն է, որ Շրջակա միջավայրի նախարարության հաշվառած 900-ից ավել ապօրինի շահագործվող և տիրազուրկ հորերը սկզբից փակեն և դրանից հետո նոր նայեն, տեսնեն ինչ է կատարվում։ Դրանից հետո նոր փակեն այն ջուրը, որը բերում է արտադրանք, երկրին վալյուտա և 10 հազար աշխատատեղ։
Պետք է մասնագետները նայեն, ոչ թե միանգամից ասեն՝ 40% փակում ենք։ Չգիտեմ էլ, թե այդ թիվը որտեղից են վերցրել։ Մեր հետ ոչ մեկը չի խորհրդակցել։ Եթե մեր երկրին այն պետք է՝ մեր կողմից օգտագործվող ջրերի 60%-ն էլ կփակենք, բայց թող նախ փակեն տիրազուրկ հորերը, որոնք առանց օգտագործվելու հոսում են և տեղանքը ճահճացնում։
Մենք պատրաստ էինք մասնակցել և պետության հետ փակել տիրազուրկ հորերը, ասացին, որ պետք չէ, թե պետությունը գումար ունի, բայց պարզվեց, որ չունի, այս տարվա բյուջեով էլ նախատեսված չէ տիրազուրկ հորերի փակում
Այդ 40% ջրի սահմանափակումը ձկնաբույծներին 60%-ի վնաս կատ, որովհետև 40 %-ով արտադրությունը կկրճատվի և դրա վրա էլ կավելանա 20% ֆիքսված ծախսերը»,-ասաց Արսեն Հայրապետյանը՝ շեշտելով, որ դրանով կբարձրանա ինքնարժեքն, այն դեպքում, երբ տեղական ձուկն առանց այն է դժվարությամբ է մրցակցում ՀՀ սահմաններից դուրս։
Հարակից հրապարակումներ`
- Ձկնաբույծները շարժվում են կառավարություն. «Ասում են չէ՝ դա պետք է թափվի, ձերը պետք է փակվի»
- Նախարարությունը նոր ջրօգտագործման թույլտվություն է տվել․ ձկնաբույծ
- Ձկնաբույծները դուրս են եկել բողոքի. Անհնար բան են առաջարկում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին