Արցախից բռնի տեղահանված ավելի քան 17 հազար սովորողներ ընդգրկվել են Երևանի և ՀՀ մարզերի դպրոցներում
Արցախի Հանրապետությունից ավելի քան 17 հազար սովորողներ արդեն ընդգրկվել են Երևանի և ՀՀ մարզերի դպրոցներում: Ասուլիսում այս մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։
Նա նշել է, որ ամեն ինչ արել են, որպեսզի նրանց ինտեգրումը սահուն ընթանա:
Փոխնախարարը տեղեկացրել է, որ ԼՂ-ից բռնի տեղահանված 200 ուսուցիչ աջակցության ծրագրի շրջանակում գործուղվել է ՀՀ մարզեր՝ ստանալով նաև որոշակի արտոնություններ ու հավելավճար: Եվս 200 ուսուցիչ ընդգրկված է Երևանի հանրակրթական դպրոցներում կամ էլ մարզերի դպրոցներում, բայց ոչ պետական ծրագրի շրջանակում։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանյան դպրոցներում այս պահի դրությամբ սովորում է Արցախից բռնի տեղահանված 16 հազար 371 աշակերտ
- Արցախից բռնի տեղահանված 15 հազար 264 աշակերտ արդեն հաճախում է հայաստանյան դպրոցներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան