Ամանոր է, ուզում են շատ ձուկ վաճառել, բայց այս մոտեցմամբ ձուկը հայտնվել է ոչնչացման եզրին․ Համբարյան
«Ինչի՞ց են բողոքում ձկնորսները։ Ձկան ձվադրման շրջանն է։ Ձուկը ձկնկիթով լի գնում է ձվադրման, ո՞նց թողնեն»,- Panorama.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Նորատուսում ձկնորսների բողոքի ակցիային, ասաց ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և կենդանաբանության հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի հիդրոէկոլոգիայի բաժնի վարիչ, ԵՊՀ Էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոնի դոցենտ Լուսինե Համբարյանը։
Նրա խոսքով՝ գիտնականների խորհրդով է արգելքի ժամկետը որոշվում։
«Հասարակությանը նույնիսկ քարե դարի ժամանակաշրջանի հետ չես համեմատի։ Հնում անգամ հարսանիք չէին անում, որովհետև խանգարում էր ձևադրմանը։ Պատմական փաստեր կան՝ Տրդատ թագավորն արգելում էր խնջույքը, քանի որ աղմուկը, աղաղակը կարող էր խանգարել ձկների ձվադրմանը։ Ես հասկանում եմ՝ առջևում Ամանոր է, ուզում են շատ ձուկ վաճառել, բայց այս մոտեցմամբ ձուկը ոչնչացման եզրին է հայտնվել։ Որքա՞ն կարող է այսպես շարունակվել»,- ասաց Համբարյանը։
Նրա խոսքով՝ առանց այդ էլ Սևանա լճի մասով բարելավում չենք նկատում, գոնե հասարակությունը չպետք է խոչընդոտ հանդիսանա։
«Հիմա փորձում են ոստիկանության միջոցով կարգավորել որսը։ Արգելքը ճիշտ է դրված, բայց փորձում են այդ հողի վրա սադրանքներ անել»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ ձկնորսների բողոքը պայմանավորված է Սևանում ջրային պարեկների՝ ձկնագողության արգելքով: Շուրջ 26 ձկնորս ձերբակալվել էր, որոնք փորձել էին որսի արգելքի շրջանում Սևանա լճում որս կատարել և բախվել էին ջրային պարեկների հետ։
Հարակից հրապարակումներ`
- Թող փակեն տիրազուրկ հորերը, հետո նոր՝ երկրին վալյուտա բերող և 10 հազար աշխատատեղ ապահովող ջուրը. Ձկնաբույծ
- Գորիսում նորատուսցու վաճառած ձկները ոստիկանները տարել են
- Նորատուսցիները գյուղի կենտրոնում կրակներ են վառել
- Ձկնորսն իրավունք ունի՞ պետական սեփականությունը, ի դեմս ձկան, թալանի. Բարդուխ Գաբրիելյան
- Նիկոլ Փաշինյանն իրեն է վատություն անում՝ մենք մի կերպ յոլա կգնանք.Նորատուսցի ձկնորս
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան