Խղճահարության է արժանանում այն դատախազը, որը ստիպված ժամերով կարդում է դատարկաբանություն․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Երբ լսում ես դատախազի կողմից բերված գրավոր ապացույցները, անհասկանալի է դառնում՝ որքանո՞վ է լուրջ մոտեցումն այս ամենի հետ կապված։ Մատից ծծած հորինովի բաներ, բառերի մեջ ենթատեքստերի որոնում, ամեն տառի վրա կենտրոնանալով և դրանով հանդերձ որևէ հիմնավոր ապացույց չես տեսնում։ Հետևաբար, հասկանալի է, որ սա զուտ քաղաքական հետապնդում է։ Ընդ որում՝ խղճահարության է արժանանում այն դատախազը, որը ստիպված ժամերով կարդում է դատարկաբանություն»,- «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանի գործով դատական նիստի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Նրա խոսքով, դատավորն ու դատական պրոցեսի բոլոր մասնակիցները դարձել են խեղկատակ ներկայացման մասնակից։
«Այո՛, Նարեկ Մալյանը քաղաքական բանտարկյալ է, այո՛, Արմեն Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է։ Նման կարգավիճակում այս մարդկանց պահելն արդեն ժամանակավրեպ է և անիմաստ։ փորձեցին իշխանությունները ցույց տալ, որ կարող են հետապնդել, իսկ նա, ով արհամարհում է այդ սպառնալիքները, շարունակելու է արհամարհել։ Այսինքն՝ որևէ իրավիճակ չի փոխվել։Նաև հասկացանք, որ նույն միջազգային կառույցները համաձայն են այս զարգացումների հետ»,- ասաց քաղաքագետը։
Հարակից հրապարակումներ`
- Նարեկ Մալյանի գործ. Սարսափելի անլուրջ է այս եզրակացությունը
- Փաշինյանի շուրջ միջազգային ճնշման օղակը սեղմվում է. Մամիջանյան
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Ամենայն հավանականությամբ վերաքննիչ դատարանով Մալյանը կհայտնվի ազատության մեջ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները