Ինչը որ պահանջում է կառավարությունը՝ չլնող բան է. Ձկնաբույծ Արթուր Հովհաննիսյան
Կառավարության դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել Արարատյան դաշտի խորքային ջրերից օգտվող ձկնաբույծները։ Ընթացիկ տարում ընդունված օրենսդրական փոփոխությամբ ձկնաբույծներին պարտադրվում է 40%-ով կրճատել խորքային հորերից օգտագործվող ջրի քանակը։ Օրենքի կարգավորումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից, իսկ խախտումների համար մինչև 3 մլն դրամ տույժ է նախատեսվում։ Panorama.am-ին ձկնաբույծների պահանջները ներկայացրեց Արթուր Հովհաննիսյանը։
Հովհաննիսյանն ասաց. «Մեզ ջուր խնայելու սխալ պահանջ են ներկայացրել։ Էն, ինչը որ պահանջում են, չլնող բան է։ Այսինքը՝ կարող են 100%-ով փակեն ձկնաբուծարանի ջրերը, բայց դրանով Հայաստանի խորքային ջրերի խնդիրևը չի լուծվի։ 962 տիրազուրկ հորերից, որոնք տեր չունեն, ջուրը թափվում է Սև ջուր, Հարազդան գետ և Արաքսով հոսում է Թուրքիա։ Այդ հորերի վրա, ոչ մեկը փականային ռեժիմ չի կիրառում։
Ես փակեմ իմ հորը, եռամսյակը 1000 դոլար չմույծեմ պետությանը, ճնշումը բարձրանա, տիրազուրկ հորերից ջուրն ավելի ուժեղ հոսի ու գնա Թուրքիա՞, դրանով հարց լուծվեց։ Եկել ենք կառավարության դիմաց՝ ասենք, որ անիմաստ է։
Եթե 40%-ով կրճատենք խորքային ջրի օգտագործումը, ապա այն ձկնաբուծարանում, որտեղ ես եմ աշխատում, կփակվի»։
Հարակից հրապարակումներ`
- Թող փակեն տիրազուրկ հորերը, հետո նոր՝ երկրին վալյուտա բերող և 10 հազար աշխատատեղ ապահովող ջուրը. Ձկնաբույծ
- Ձկնաբույծները շարժվում են կառավարություն. «Ասում են չէ՝ դա պետք է թափվի, ձերը պետք է փակվի»
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին