Նարեկ Մալյանի գործ. Սարսափելի անլուրջ է այս եզրակացությունը
Հասարակական գործիչ, գրող Նարեկ Մալյանի «լայվի» գործով հանրային մեղադրող Ծ. Մնացականյանն ընթերցեց մեղադրական եզրակացությունը։ Այն լսելուց հետո Մալյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը եզրակացությունը որակեց զավեշտ, նույնիսկ սարսափելի անլուրջ։
Նա միջնորդեց երկու փորձագետին հրավիրել դատական նիստին։
«Զավեշտը պարզավաբելու համար միջնորդում եմ հրավիրել փորձագետներին»,-ասաց նա։
Դատարանը բավարարեց միջնորդությունը։ Դատավոր Ս. Գյոզգյանը նշեց, հաշվի առնելով, որ Մալյանը կալանավորված է, պաշտպանը պետք է նախապես ներկայացներ միջնորդությունը, որպեսզի այսօրվա նիստին լինեին։
«Տպավորություն չլինի, որ ես եմ կալանավորել Նարեկ Մալյանին»,-արձագանքեց Աթանեսյանը՝ նշելով, դատավարությունը դատավարությունը, գուցե ընթացքում դատախազը հրաժարբեց արյդ եզրակացությունից։
Դատական նիստը հետաձգվեց, նշանակվեց 2024 թվականի հունվարի 12-ին ժամը 14։00-ին։
Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության համաձայն, Նարեկ Մալյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հասարակության լայն զանգվածներին հասանելի «Ֆեյսբուք»սոցիալական ցանցի իր անհատական էջի միջոցով 2023թվականի սեպտեմբերի 19-ին «ուղիղ եթեր» հեռարձակման միջոցով, հարապարակել է տեսաձայնագրություն, որում փաստացի լուսաբանելով տվյալ պահին Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում տեղի ունեցող իրադարձությունները՝ հանդես է եկել ՀՀ-ում գրանցված և գործող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների թվից կուսակցության առաջնորդին սատարող անդամների հասցեին որակող բնույթի հայհոյանքներ տալու և նրանց հարազատների նկատմամբ քողարկված վիրավորական արտահայտություններ կատարելու հրապարակային խոսքով՝ այդ կերպ քաղաքական հայացքներով պայմանավորված՝ քարոզելով և հրահրելով ատելությու ու անհանդուրժողականություն անձանց հիշյալ խմբի նկատմամբ՝ միաժամանակ հանձն առնելով պարզել և տրամադրել վերջիններիս, նրանց հարազատների տվյալներն ու բնակության հասցեները, ինչպես նաև առաջնորդել՝ որոշակի գործողությունները կատարելու համար, որպիսի հրապարակային խոսքի փաստական իմաստն ընկալվել է մի շարք հասցեատերերի կողմից, ովքեր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կամ նրա առանձին անդամների նկատմամբ բռնություն գործադրելու առաջարկներով մեկնաբանություններ են թողել վերը նշված տեսաձայնագրության ներքո:
Հարակից հրապարակումներ`
- «Հա ջան չի». Դատավորը՝ Նարեկ Մալյանին
- Ռուբեն Մելիքյան. Այս դատավարությունն այն մասին է, որ Նարեկ Մալյանի խոսքի ազատությունը ոչ իրավաչափ ձևով սահմանփակված է
- Այսպիսի բան ես վաղուց չէի տեսել․ փաստաբանը՝ Նարեկ Մալյանի դատական նիստի մասին
- Նարեկ Մալյանի՝ ձերբակալման արձանագրության ներքո թողած գրառումը դատավորը որակել է նոր հանցավոր արարքի մտադրություն
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան