Հինգ դեռահաս իջել են Նուռնուս գյուղի մոտակա ձորը և չեն կարողացել ինքնուրույն բարձրանալ
Դեկտեմբերի 22-ին, ժամը 15։45-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հինգ դեռահաս իջել են Նուռնուս գյուղի մոտակա ձորը և տեղանքի դժվարանցանելիության պատճառով չեն կարողանում ինքնուրույն բարձրանալ․ երեխաներից մեկի ինքնազգացողությունը վատացել է։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարար ծառայության հաղորդմամբ, դեռահասներից մեկն ինքնուրույն դուրս է եկել ձորից:
Փրկարարները Դ․ Մ․-ին (ծնված 2011 թ.), Գ․ Ե․-ին (ծնված 2010 թ.), Ս․ Խ․-ին (ծնված 2010 թ.) և Տ․ Ս․-ին (ծնված 2010 թ.) ուղեկցել են անվտանգ տարածք․ բժշկական օգնության անհրաժեշտություն չի առաջացել։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան