Տղամարդը նռնակով պայթեցրել է իրեն
Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, ժամը 21:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ծաղկունք գյուղում գործող «Ռուբին» հյուրանոցային համալիրում տղամարդու դի կա։
Ոստիկաններն ու քննիչները նշված հյուրանոցի թիվ 305 հյուրատանը՝ բազմոցի դիմաց՝ հատակին, հայտնաբերել են տղամարդու դի՝ մարմինն ամբողջովին ջնջխված։Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը ինքնասպան է եղել՝ նռնակով իրեն պայթեցնելու եղանակով։
Ըստ shamshyan.com-ի, տղամարդը երեկոյան այցելել է նշված հյուրանոցային համալիր, սնունդ է պատվիրել, ապա առանձնացել է իր կողմից պատվիրված սենյակում ու որոշ ժամանակ անց աշխատակիցները հայտնաբերել են նրան մահացած։Հյուրանոցային համալիրում տեղադրված են նաև տեսախցիկներ, որոնք քննիչն առգրավել է։ Դիակի մոտ էլ հայտնաբերվել է կարճափող հրազեն, նռնակի պայթուցիչը, որը հավանաբար նա պայթեցրել է։
Հարակից հրապարակումներ`
- ՌՈ Աբովյանի բաժնի աշխատակիցները տեղում հայտնաբերել են ինքնաձիգներ, հրացան, առանց պայթուցիչների նռնակներ, փամփշտատուփեր
- 44-ամյա տղամարդը նռնակով սպառնացել է սպանել տան անդամներին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները