Իրավունք 17:43 22/12/2023 Հայաստան

Բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մաքսանենգության ամենամասշտաբային դեպքերից մեկը

Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննված հսկայածավալ քննչական և վարութային գործողությունների, ՀՀ ոստիկանության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության և թմրամիջոցների մաքսանենգության ամենամասշտաբային դեպքերից մեկը՝ ինչպես շրջնառված թմրամիջոցների, այնպես էլ` դրանց իրացումից առաջացած դրամական միջոցների ծավալների, ներգրավված անձանց քանակի տեսանկյունից։

ՔԿ-ից մանրամասնում են՝ տևականորեն և տակտիկապես արդյունավետ իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Ուկրաինայի Հանրապետությունում բնակվող ՀՀ քաղաքացի Մ.Ա.-ն, ՀՀ-ի տարածքով տարանցիկ ճանապարհով առանձնապես խոշոր չափերով տարատեսակ թմրամիջոցներ տեղափոխելու, ինչպես նաև ՀՀ տարածքում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների իրացում կատարելու նպատակով, ստեղծել և ղեկավարել է հանցավոր կազմակերպություն: Քննությամբ պարզվել է խմբի անդամներից ևս 10-ի ինքնությունը։ Հանցավոր խմբի կազմում, որպես ղեկավարներ, ընդգրկվել են Բ.Ա.-ն և Ա.Հ.-ն, իսկ որպես մասնակիցներ՝ Ն.Մ.-ն, Գ.Ա.-ն, Հ.Հ.-ն, Մ.Ա.-ն, Զ.Հ.-ն, Վ.Մ.-ն, Ս.Դ.-ն, Հ.Գ.-ն, ինչպես նաև՝ քննությամբ դեռևս չպարզված այլ անձինք։

Ըստ ձեռք բերված փաստական տվյալների՝ 2020թ․ ընթացքում խմբի առանձին անդամներ, հիմնականում որպես ղեկավար հանդես եկած անձանց ցուցումով, «Հերոին» տեսակի՝ ընդհանուր շուրջ 1կգ 360 գրամ, «Մեթամֆետամին» տեսակի՝ ընդհանուր 15,12 գրամ, 1 գրամը չգերազանցող չափով «Մորֆին», «Ացետիլկոդեին» տեսակի թմրամիջոցներ են իրացրել՝ կազմակերպելով ու ապահովելով դրանց մի մասի տեղադրումը Երևան քաղաքի տարբեր հատվածներում, այդ թվում՝ ռեստորանային համալիրի, բժշկական կենտրոնի, արագաչափ սարքի մոտակայքում, որոնք ձեռք են բերվել այլ՝ ինքնությունը բացահայտված և դեռևս չբացահայտված անձինք։ Թմրամիջոցների մի մասն իրացնել չի հաջողվել, քանի որ խմբի այդ անդամների մի մասը ձերբակալվել է և նրանց անձնական, ինչպես նաև նրանց բնակարաններում, ավտոմեքենայում, այլ շինություններում հայտնաբերվել են նշված թմրամիջոցները։ 

Բացի այդ, հանցավոր կազմակերպության ղեկավար Մ.Ա.-ի և ԻԻՀ քաղաքացու միջև ձեռք բերված նախնական համաձայնության արդյունքում ԻԻՀ-ից ՀՀ տարածքով դեպի արտերկիր տեղափոխելու և ՀՀ-ում իրացնելու նպատակով ԻԻՀ քաղաքացին  հանցավոր խմբի անդամների միջոցով ապահովել է մի քանի խմբաքանակներով, առանց մաքսային հսկողության, նախ՝ 2570 գրամ «Հերոին» տեսակի, ապա նաև՝ 4964 գրամ «Ափիոն», 4982 գրամ «Հերոին», 3965 գրամ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի ապօրինի տեղափոխումը Հայաստան։ Սակայն մի դեպքում Կապան քաղաքից դեպի Ծավ գյուղ տանող ճանապարհին ԻԻՀ քաղաքացին, մյուս դեպքում՝ թմրամիջոցը ավտոմեքենայով տեղափոխող հանցավոր խմբի անդամներից մեկը դեպի Երևան տանող ճանապարհին բռնվել են ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից և կալանավորվել։ Ընդ որում, դա տեղի է ունեցել խմբի առանձին անդամների կողմից իրավապահ մարմինների հետ համագործակցության արդյունքում։

Հետագայում հանցավոր կազմակերպության ղեկավար Ա.Հ.-ն, իր անմիջական ղեկավարմամբ գործող հանցակիցների միջոցով ապահովել է ստացված, նաև իր մասնակցությամբ մաքսանենգությամբ ՀՀ տեղափոխված առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների իրացմանը՝ խմբի այլ անդամների հանձնարարելով դրանք տեղափոխել հանցավոր կազմակերպության մասնակից անձի կողմից թմրամիջոցներ պահելու նպատակով վարձակալած ավտոտնակ, որից հետո կազմակերպվել է դրանց բաժանումը տարբեր քաշերի և տեղադրումը թաքստոցներում։

Պարզվել է նաև, որ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի հերթական խմբաքանակը 2021թ․ Իրանից ստանալու համար, հանցավոր կազմակերպության ղեկավարի հանձնարարությամբ, խմբի մասնակիցներից մեկը նույն տարվա օգոստոսին մեկնել և մեկ ամիս մնացել է ԻԻՀ-ում համագործակցող ԻԻՀ քաղաքացու տանը՝ որպես ուղարկվող թմրամիջոցի խմբաքանակի դիմաց վճարման երաշխիք: Այդ ընթացքում վերջինս մաքսանենգությամբ ՀՀ է ուղարկել 4 կգ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց:

Թմրամիջոցներն իրացնելու նպատակով «Տելեգրամ» սոցիալական ցանցում հանցավոր խմբի անդամի կողմից ստեղծվել են օգտահաշիվներ, որոնցով 2021-2022թթ. ընթացքում առցանց  դիմած անձանց ապօրինի իրացվել են տարբեր թմրամիջոցներ, իսկ վաճառքի գումարները գնորդները փոխանցել են հանցակիցների կողմից կառավարվող էլեկտրոնային դրամապանակներին:

Հանցավոր կազմակերպության կողմից իրացնելու նպատակով ձեռք բերված թմրամիջոցների մի խոշոր մաս, այդ թվում՝  ընդհանուր առանձնապես խոշոր չափերով՝ 1725 գրամ «Մեթամֆետամին», 1025 գրամ «Հերոին»,  450 գրամ  «Ացետիլացված ափիոն», 987,5 գրամ  «Ափիոն», 716 գրամ  «Մարիխուանա», ինչպես նաև տարբեր քաշերով այլ՝  «Կոկաին»,  «Հաշիշի յուղ», «Հաշիշ»,  «ՄԴՄ, «MMBA(N)-BZ-F» տեսակի թմրամիջոցներ, հայտնաբերվել են հանցավոր խմբի ղեկավարների և առանձին անդամների անձնական, ինչպես նաև ավտոմեքենաներում, ավտոտնակում կատարված խուզարկություններով: 

Հայտնաբերվել է նաև հանցավոր խմբի ղեկավարներից Ա.Հ.-ի կողմից ապօրինի ձեռք բերած հրազեն հանդիսացող «ТТ» տեսակի լիցքավորված ատրճանակ, տարբեր տրամաչափի ակոսափող հրազենների փամփուշտներ, «Փ-1» տեսակի ձեռքի բեկորային մարտական նռնակ:
Քրեական վարույթի շրջանակներում, նախաքննությանն աջակցելու և համագործակցության պատրանք ստեղծելու նպատակով, Ա.Հ.-ն կատարել է սուտ մատնություն՝ առանձնապես ծանր հանցանքների մեջ մեղադրելով և մեղադրանքի արհեստական ապացույցներ ստեղծելով:
Մասնավորապես՝ որպես մեղադրյալ ցուցմունք տալիս՝ Ա.Հ.-ն վարույթն իրականացնող մարմնին հայտնել է, թե ԻԻՀ քաղաքացին մաքսանենգությամբ, բեռնատարների վարորդների միջոցով, թմրամիջոցը ավտոմեքենայի նախապես պատրաստված թաքստոցում տեղադրելու եղանակով Հայաստան տեղափոխելով, ՀՀ-ում զբաղվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ և որ 2022 թվականի մայիսի 11-ից 14-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ մուտք է գործելու բեռնատար՝ 1 կգ «Մեթամֆետամին» և 1 կգ «Հերոին» տեսակի թմրամիջոցները տեղափոխելով Երևան, որոնք վարորդը նախապես թաքցնելու է ավտոմեքենայի վրա հատուկ հարմարեցված պահեստարանում:

Դրանից հետո, տեղեկանալով, որ ԻԻՀ-ից ՀՀ է շարժվել բեռնափոխադրում իրականացնող ավտոմեքենա՝ Ա.Հ.-ի հանձնարարությամբ խմբի երեք անդամներ 930 գրամ «Հերոին» և 1005 գրամ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցների պարունակությամբ արկղը, մեղադրանքի արհեստական ապացույցներ ստեղծելու նպատակով, մետաղալարով և պարանով գաղտնի ամրացրել են Հայաստան ժամանած, ԻԻՀ քաղաքացուն պատկանող և նրա կողմից վարած բեռնատար ավտոմեքենայի կցորդիչի տակ՝ հետնամասի պահեստային անվադողերի միջնամասում, որը հայտնաբերվել է կատարված զննությամբ: Քննությամբ, սակայն, նշված հանցագործությունը բացահայտվել է և ավտոմեքենայի վարորդ ԻԻՀ քաղաքացու նկատմամբ, ում առաջադրվել էր մեղադրանք՝ իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մաքսանենգության համար և խափանման միջոց էր ընտրվել կալանքը, քրեական հետապնդումը դադարեցվել է։     

Նախաքննությամբ ձեռք բերված տվյալներով՝ հանցավոր կազմակերպության ղեկավարներ Բ.Ա.-ի, Ա.Հ.-ի և մասնակիցներ Զ.Հ.-ի, Ս.Դ.-ի, Հ.Գ.-ի, Վ.Մ.-ի կողմից օգտագործված էլեկտրոնային սարքերով վարույթն իրականացնող մարմինը հասանելիություն է ստացվել 193 էլեկտրոնային դրամապանակների։ Պարզվել է, որ դրանց մուտքագրված, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունից ստացված ընդհանուր գումարը գերազանցում է 2մլրդ. 200 միլիոն ՀՀ դրամը, ինչով կատարվել է փողերի լվացում։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա կազմակերպված հանցավոր խմբի անդամներից յոթին, այդ թվում՝ խմբի ղեկավարներին, ներկայացվել են համապատասխան մեղադրանքներ: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ 

Նրանց մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Հանցավոր խմբավորման այլ մասնակիցների, թմրամիջոցների ձեռքբերման հնարավոր այլ աղբուրների և ծավալների մասով նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:







Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:48
Փաշինյանը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը. Խոսնակ
«Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը»,-այս մասին հայտարարել է Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
11:24
Փարաքարում մեկնարկել են նախնական ընտրությունները
Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները։  Փարաքարում գտնվող ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:14
Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ «Ինտեր»-ի բուժանձնակազմն այսօր կտա իր գնահատականը
Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Ա Սերիայի 20-րդ տուրի «Վենեցիայի» դեմ հանդիպումը: Այս մասին գրում է Fcinter1908.it-ն ու...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կոթիում հուղարկավորվել են Ուկրաինայում զոհված երիտասարդին
Երեկ` հունվարի 10-ին Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Կոթի գյուղում հուղարկավորել են 27-ամյա Գոռ Ազիբեկյանին։ Տավուշցի լրագրող Ոսկան...
Աղբյուր` Panorama.am
10:44
Դիլիջանի նախկին քաղաքապետի եղբոր որդիների վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան
Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Տավուշի մարզի Դիլիջան համայնքի նախկին ղեկավարի եղբորորդիներ Վ.Ս.-ի և...
Աղբյուր` Panorama.am
10:21
Օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն. Բացատրում են մասնագետները
Երևանում և հանրապետության տարբեր հատվածներում օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Հայաստանի մի քանի մարզերում, Արաատյան դաշատավայրում ինվերսիոն շերտ է առաջացել
Ձմեռային ամիսներին Հայաստանի միջլեռնային գոգավորություններում, հատկապես Շիրակի և Արարատյան դաշտերում, դիտվում  են ջերմաստիճանային...
Աղբյուր` Panorama.am
09:56
Ադրբեջանական կողմը մասամբ գաղտնազերծել է Փաշինյանի առաջարկը
Ադրբեջանական ԶԼՄ-ները գաղտնազերծել են, թե ինչ է առաջարկ է ներկայացրել հայկական կողմը  Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին...
Աղբյուր` Panorama.am
09:24
Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի անունն է շոշափվում, պատմեմ, մեջս չմնա. Էդգար Հարությունյան
«Երկրի ղեկավարն ասում է, թե մարդիկ Ջերմուկում սուրճ խմելու փոխարեն Հռոմ կամ Փարիզ են գնում։ Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի...
Աղբյուր` Panorama.am
09:09
Վթարից հետո մեքենան այրվել է, վարորդը՝ տեղափոխվել հիվանդանոց
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 10-ին, ժամը 22:52-ին ահազանգ է ստացվել, որ Ագարակավանի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Նահապետ Գևորգյանի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով, ձերբակալել են հետո բաց թողել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ոստիկանությունը, չմոռանալով, որ Փաշինյանի «համբերության բաժակը լցվելու»...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Ժողովուրդ». Կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուներ» կլինեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առաջիկայում կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուների» ականատես կլինենք:...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». 2025-ի մինչև մայիսի 1-ը ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2024 թվականի նոյեմբերի դրությամբ Հայաստանում գրանցվել են 782 հազար 832 աշխատակիցներ, ովքեր...
Աղբյուր` Panorama.am
08:50
Խոշոր հրդեհ Նոյեմբերյանում
Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 11-ին, ժամը 01:52-ին ահազանգ է ստացվել, որ Կամոյի փողոցում...
Աղբյուր` Panorama.am
08:42
Հայաստանի մի քանի ճանապարհներին մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
22:24
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է «2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.  «Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։ Նույն կերպ և առաջնորդության...
Աղբյուր` Panorama.am
21:46
Բաբայան. Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ
Ինչ-որ մեկի անառողջ գլխում ծնվել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի պահնորդական ծառայութուններից։
Աղբյուր` Panorama.am
21:46
Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Մայր Աթոռից հայտնում են, որ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը
Հունվարի 12-15-ը Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը։ Պատվիրակությունը ղեկավարելու է  Մեջլիսի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
20:50
Տեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է. հայտարարություն
Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:38
ՔԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ազատման դիմում է գրել
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 8-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է
Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Մալիբուում այրվել է, երբ նա նկարահանում էր Ջո Ռոգանի փոդքասթը։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քննարկվել են Հնդկաստանի կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող հարցեր․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 10-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am
19:49
Քլոե Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել հրդեհի բռնկման մեջ կասկածվող անձի մասին
Քլոե Քարդաշյանը չի թուլացել իր խոսքերը այն բանից հետո, երբ պարզել է, որ Լոս Անջելեսում Քենեթ Ֆայրի գործով հրկիզողին ձերբակալել են։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:35
«Արթիկ» ՔԿՀ-ում 28-ամյա կալանավոր է վերջ տվել կյանքին
Հունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997թ․...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}