Ձկնաբույծները շարժվում են կառավարություն. «Ասում են չէ՝ դա պետք է թափվի, ձերը պետք է փակվի»
Ձկնաբույծները կրկին բողոքի են դուրս եկել։ Նրանք միակողմանի փակել են Հրազդան մարզադաշտից Հաղթանակի կամուրջ տանող հատվածը և քայլերթով շարժվել են դեպի կառավարութան շենք՝ հանդիպելու Նիկոլ Փաշինյանի կամ փոխվարչապետի հետ։ Նրանք պահանջում են չեղարկել ԱԺ-ում ընդունված ձկնաբուծական տնտեսությունների վերաբերյալ օրենքը:
«Մենք պահանջել ենք հանդիպում՝ բացատրելու մի պարզ բան՝ փակել թափվող ջրերը, որը հազարավոր լիտրեր է, նոր անցնեն մեզ։ Ասում են չէ՝ դա պետք է թափվի, ձերը պետք է փակվի։ Տրամաբանություն չենք տեսնում դրա մեջ և ուզում ենք հասանելի դարձնել այն մարմիններն, որոնք տեղյակ չեն։
969 ապօրինի հոր կա, փակեք, անցնենք մերը»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Հիշեցնենք՝ խորհրդարանում նոյեմբերի 22-ին երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունվել է Ջրային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ Հայաստանի ձկնաբուծական տնտեսությունները, որոնք ջուր են ստանում ստորգետնյա հորատանցքերից, պետք է օգտագործեն միայն ջրի շրջանառության խնայող համակարգեր։
Ինչպես օրինագիծը ներկայացնելիս հայտարարել է շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, նման համակարգերը պետք է թույլ տան վերաօգտագործել ջրի առնվազն 40 տոկոսը:
Հարակից հրապարակումներ`
- Նախարարությունը նոր ջրօգտագործման թույլտվություն է տվել․ ձկնաբույծ
- Ձկնաբույծները դուրս են եկել բողոքի. Անհնար բան են առաջարկում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին