Սուրբծննդյան տոնավաճառը բաց է ամեն օր՝ ժամը 13:00-22:00-ն
Երևանի հիմնադրամ 2750-ամյակի այգում իր դռներն է բացել Սուրբծննդյան տոնավաճառը:Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
«62 տաղավարում քաղաքի բնակիչներին ու հյուրերին սպասում են ամանորյա գնումների և համտեսի:
Շահումյանի անվան հրապարակում էլ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների տաղավարներն են՝ ավանդական խոհանցով ու ձեռագործ աշխատանքներով:
Տարածքում երեխաների համար գործում է անվճար մանկական կարուսել և գնացք:
Տոնավաճառը բաց է ամեն օր՝ ժամը 13:00-ից մինչև 22:00-ն»,- ասվում է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան