«Փաստ». Դատավոր Մացոն մեղադրական դատավճիռ կայացրեց Չալաբյանի դեմ
«Փաստ» թերթը գրում է.
«Ինչպես և կանխատեսվում էր, Նիկոլ Փաշինյանի մոտ դատավոր աշխատող ոչ անհայտ Մացոն՝ Մնացական Մարտիրոսյանը, հասարակական, քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի դեմ մեղադրական դատավճիռ կայացրեց:
«Փաստի» նախորդ հրապարակումներում մի քանի անգամ նշել էինք, որ կանխատեսվում է նման տարբերակ, ինչը դժվար չէր հաշվարկել՝ հաշվի առնելով, թե փաշինյանական իշխանությունն այս գործով ում էր նշանակել դատավորի դերում: Նաև նշել էինք, որ այս ամբողջ հիմնազուրկ, շինծու հիմքերով դատավարության կամ դատավարության վատ պարոդիայի իմաստը Ավետիք Չալաբյանի հասարակական-քաղաքական գործունեությունը սահմանափակելն է, նրան ազատությունից զրկելը, արհեստականորեն պասիվացնելը: Ու հենց նման դատավճիռ էլ կայացվեց, որի համաձայն, Ավետիք Չալաբյանի ազատությունը սահմանափակվում է 1 տարի 11 ամիս 5 օր ժամկետով, իսկ բացի այդ, նրան արգելվում է մասնակցել հավաքների և այլ հանրային միջոցառումների, ինչպես նաև՝ փոխել բնակության վայրը՝ առանց նրա վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի համաձայնության:
Պատահական չէ, որ թե՛ իրավաբանական հանրության գերակշիռ մասը, թե՛ տարբեր փորձագետներն ու քաղաքական գործիչները պնդում են, թե սա դասական քաղաքական հետապնդում է: Նման վճիռը բացահայտորեն դրսևորում է Նիկոլ Փաշինյանի և նրա գլխավորած իշխանության վախերը: Այստեղ առկա է մի քանի կարևոր հանգամանք. Ավետիք Չալաբյանի դեմ Նիկոլ Փաշինյանը չի կարող գործածել իր սիրելի, ստանդարտ, բայց վաղուց մաշված «զինատեսակները», այն է՝ «նախկին» լինելու մեղադրանք-կաղապարները, «արտաքին ուժերի» հետ կապ ունենալը և այլն, և այլն: Արդյունքում, նրա դեմ պայքարելու գործիքակազմը հասնում է մինիմումի՝ մնալով իրավապահների կարած գործի ու Մացոյի որոշման հույսին:
Երկրորդ ուշագրավ հանգամանքը վերաբերում է Չալաբյանին ազատությունից զրկելու ժամկետներին: Ի՞նչ է սպասվում այդ ժամկետում՝ ներքաղաքական կարևոր գործընթացներ, ի մասնավորի՝ արտահերթ ընտրություններ, որոնց մասին այդքան խոսվում է, կամ թեկուզ հերթական ընտրություններ, Փաշինյանի կողմից նոր կապիտուլ յացիայի ստորագրում, որին Փաշինյանն ու քպականները «խաղաղության պայմանագիր» են ասում: Նրանց համար կարևոր է, որ այդ շրջանում ակտիվ ու կարողունակ գործիչներից Ավետիք Չալաբյանը ակտիվանալու հնարավորություն չունենա: Իսկ գուցե մի հատ էլ «մոմ թափողի» կամ «վախ բռնողի» մոտ գնան քպականները... Դա չի օգնի, իհարկե, բայց դիտարժան կլինի»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում