Պեսկովը խոսել է Սանկտ Պետերբուրգում ԵԱՏՄ հանդիպման մասին
Սանկտ Պետերբուրգում ԵԱՏՄ հանդիպման օրակարգը, որին կմասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, բովանդակալից է, երկրի ղեկավարի աշխատանքային գրաֆիկը Ամանորից առաջ վերջին շաբաթվա ընթացքում ծանրաբեռնված է։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Հաջորդ շաբաթը լարված է լինելու, քանի որ երկու օրը Սանկտ Պետերբուրգում՝ և՛ ԵԱՏՄ աշխատանքային գագաթնաժողովը, և՛ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը, դրանք ոչ միայն տոնական են, այլև, նախևառաջ, լինելու են, իսկապես բովանդակալից աշխատանքային օրակարգով հագեցած օրեր»,- ասել է Պեսկովը։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանի` ԵԱՏՄ և ԱՊՀ նիստերին մասնակցել-չմասնակցելու մասին «պատշաճ կհայտնեն»
- Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը պետք է մասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին