Թուրքիան, իր 12 զինվորի սպանվելուց հետո, Հյուսիսային Իրաքում PKK-ի դեմ գործողություն է սկսել
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը, իր 12 զինվորների զոհվելուց հետո հայտարարել է Հյուսիսային Իրաքում ընդդեմ երկրում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) ռազմական գործողություններ սկսելու մասին ։ Լուրը հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն
Շաբաթ գիշերը վեց թուրք զինվոր է սպանվել Հյուսիսային Իրաքում PKK-ի զինյալների հարձակման հետևանքով։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը ելույթ ունենալով Ստամբուլում, ասել է, որ Անկարան չի հանդուրժի PKK-ի ներկայությունը Սիրիայի հյուսիսում և Իրաքում։
Թուրքիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ «Ճանկեր-ամրոց» գործողության տարածքում PKK-ի զինյալների հետ բախման հետևանքով զոհվել է ևս վեց զինվոր, ևս մեկը վիրավորվել է։ Նախնական տվյալներով՝ բախման ընթացքում վնասազերծվել է 13 քուրդ։
«Անսպասելի օդային գործողություններ են իրականացվում բացահայտված թիրախների դեմ»,-սոցցանցում հայտնել է թուրքական ռազմական գերատեսչությունը։
Հարակից հրապարակումներ`
- Fox. Իրաքում և Սիրիայում ԱՄՆ ԶՈՒ-ի վրա հարձակումների թիվը հոկտեմբերի 17-ից հետո ավելացել է՝ հասնելով 73-ի
- Թուրքիայի զինված ուժերը օդային գործողություններ են իրականացրել Իրաքի հյուսիսում
- Իրաքում հրկիզել են Շվեդիայի դեսպանատունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է