Մեկնարկեց ՀՖՖ ժողովը, որի ընթացքում կկայանան ՀՖՖ նախագահի ընտրությունները
ՀՖՖ գրասենյակում քիչ անց կմեկնարկի ՀՖՖ հերթական 24-րդ ժողովը։ Նշենք, որ մեկնարկը նախատեսված էր ժամը 13։00-ին։
Օրակարգում ընդգրկված է 14 հարց, որոնց թվում է նաև ՀՖՖ նախագահի ընտրությունը: Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնի համար առաջադրվել է երկու թեկնածու՝ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը և կարիերան վերջերս ավարտած ֆուտբոլիստ Արաս Օզբիլիզը։
Օ Ր ԱԿԱՐ Գ
1. Հայտարարություն առ այն, որ Ժողովը հրավիրվել և գումարվել է ՀՖՖ-ի կանոնադրությանը
համապատասխան/ Ժողովին մասնակցող պատվիրակների լիազորությունների ճանաչում
2. Ժողովի օրակարգի հաստատում
3. Նախագահի ուղերձ
4. Ժողովիարձանագրության հաստատման համար պատվիրակների ընտրություն
5. Հաշվիչ հանձնաժողովի ընտրություն
6. ՀՖՖ անդամների ներկայացրած առաջարկությունների քննարկում
7. ՀՖՖ գործունեության հաշվետվության հաստատում (2022 դեկտեմբեր – 2023 դեկտեմբեր)
8. ՀՖՖ նախորդ ֆինանսական տարվա (2022թ․) ֆինանսական հաշվետվության և անկախ աուդիտորական
եզրակացության հաստատում
9. ՀՖՖ 2024 թվականի ֆինանսական տարվա բյուջեի հաստատում
10. ՀՖՖ Անկախ աուդիտորի (աուդիտորական ընկերության) նշանակում
11. ՀՖՖ նախագահի ընտրություն
12. ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի նախագահի/փոխնախագահի/անդամների նշանակում
13. ՀՖՖ Բողոքարկման կոմիտեի նախագահի/փոխնախագահի/անդամների նշանակում
14. «Աբովյան ակադեմիա» Ֆուտբոլային ՀԿ, «Ախթամար աղջիկների ֆուտբոլի ակադեմիա» ՍՊԸ, «Այգ ՖԱ»
ՀԿ, «Բենտոնիտ ՖԱ» ՀԿ, «Լոռի-Վանաձոր ՖԱ» ՀԿ, «Վանաձոր ՖԱ» ՀԿ, «Օլիմպիա ՖԱ» ՀԿ՝ ՀՖՖ
անդամության հաստատում
Նշենք, որ ՀՖՖ ժողովին լրագրողներ ներկա չեն։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին