«Հրապարակ». Իշխանությունները մտադիր են հաց և տեսարաններ ապահովելով մոռացության մատնել Արցախը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Տարին ավարտվեց: 2023-ը հայ ժողովրդի համար ողբերգությամբ լի տարի էր: Բայց մեր կողքին կան մարդիկ, որոնք այդ ողբերգության զգացումը չունեն: Ավելին` անհամբերությամբ սպասում են մոտակա Ամանորի և Սուրբ ծնունդի տոներին: Կա նաև անտարբերների մի հսկա բանակ, որը ոչինչ չի զգում` ո՛չ ուրախություն, ո՛չ տխրություն: Չենք մեղադրում ոչ մեկին, չենք դատապարտում տոնի և ուրախության պահանջ ունեցողներին:
Հասկանում ենք նաև մեր իշխանությունների վարած քաղաքականությունը` հաց և տեսարաններ ապահովել, որ մարդիկ մոռանան Արցախը, մեր զոհերին ու գերիներին, անդառնալի կորուստները: Բայց մարդը հիշողությամբ է տարբերվում կենդանուց: Ոչինչ չի մոռացվելու: Տա Ասված, վերքերը սպիանան, ցավը մեղմանա, և 2024-ին մենք կարողանանք վերագտնել մեր հոգու անդորրն ու խաղաղ ստեղծագործելու ուղին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: