ՄՊՀ-ն «Սիթի բայք»-ի առնչությամբ հարուցել է վարույթ
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից հայտնում են, որ «Սիթի բայք»-ի առնչությամբ երկու տնտեսավարողների նկատմամբ հարուցել է վարույթ:
«Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն անհատ ձեռնարկատեր Ալիսա Հովակիմյանի և «Քաղաքային Հեծանիվներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ հարուցել է վարույթ հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշների առերևույթ առկայության հիմքով:
Մասնավորապես «citibike»-ի գործունեության վերաբերյալ տարբեր անվանումները կրող ֆեյսբուքյան, տելեգրամյան, յութուբյան, ինստագրամյան, տիկտոկյան էջերում տարածվել են հետևյալ հրապարակումները․
-կատարել ներդրումներ՝ գնելով VIP սարքավորումներ, իսկ ներդրված գումարների դիմաց առաջարկվում են առերևույթ անիրատեսական բարձր տոկոսներ.
-«Մեր Citi Bike-ը հովանավորվում է աշխարհի ամենամեծ Citibank-ի կողմից», այնինչ դա առերևույթ չի համապատասխանում իրականությանը,
-«Մենք ներկայացնում ենք ամերիկյան CitiBike ընկերությունը», այնինչ դա առերևույթ չի համապատասխանում իրականությանը։
Որոշմանը կարող եք ծանոթանալ Հանձնաժողովի կայքում՝ հետևյալ հղմամբ. https://ef.competition.am/.../BB025D5C-1B79-4FF4.../download
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ-ում բենզինի գործող գներն արտահայտում են օբյեկտիվ իրականությունը. ՄՊՀ
- Հանրապետության խոշոր առևտրային ցանցերում իրականացվում են մշտադիտարկումներ. ՄՊՀ
- ՄՊՀ-ն ուսումնասիրում է բենզինի շուկան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները