Նիկոլ Փաշինյան. Դիմում եմ մեր սիրելի թոշակառուներին
Կենսաթոշակը կամ նպաստը քարտով ստացողների թիվը դարձել է 515000՝ աճելով 32 %-ով։ Նման տվյալներ են ներկայացվել Նիկոլ Փաշինյանին՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2023թ. գործունեության վերաբերյալ հաշվետվությունը քննարկելու ընթացքում։
Անդրադառնալով անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10 % ծրագրի ընթացքին՝ պատասխանատուները նշել են, որ ծրագրի մեկնարկին հաջորդող՝ 2022 թ․ հուլիս ամսվա տվյալների համաձայն՝ միջոցառման շահառուների թիվը եղել է 16903, անկանխիկ շրջանառության ծավալը (ամսական)՝ 0,52 մլրդ դրամ, իսկ կենսաթոշակը կամ նպաստը քարտով ստացել է 390000 քաղաքացի։
2023 թվականի նոյեմբեր ամսվա տվյալներով՝ ծրագրի շահառուների թիվն աճել է 973 %-ով՝ հասնելով 164879-ի, անկանխիկ շրջանառության ծավալը (ամսական) հասել է 6,97 մլրդի՝ գրանցելով 1,340 % աճ, իսկ կենսաթոշակը կամ նպաստը քարտով ստացողների թիվը դարձել է 515000՝ աճելով 32 %-ով։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պետք է թոշակառուներին իրազեկել այս ուղղությամբ իրականացված փոփոխությունների մասին. «Նախկինում ասում էինք՝ ծրագրին մասնակցում են 4-5 բանկ, փոխեք բանկը և այլն: Այժմ կապ չունի, բոլոր բանկերի դեպքում թոշակառուների անկանխիկ ծախսերի 10 տոկոսը վերադարձ է արվում: Դիմում եմ մեր սիրելի թոշակառուներին, հատկապես գյուղացիական վայրերում, որտեղ խանութները հրաժարվում են անկանխիկ վճարումներ ստանալ՝ պետք է բարձրաձայնել այդ մասին Պետական եկամուտների կոմիտե»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան