Ֆրանսիայում հինգ մարդ է ձերբակալվել. Նրանց կասկածում են ահաբեկչության նախապատրաստման մեջ
Ֆրանսիայի արևելքում իրավապահները ձերբակալել են հինգ մարդու, ովքեր կասկածվում են ահաբեկչություն նախապատրաստելու մեջ։ Այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն՝ վկայակոչելով L'Est Republicain թերթը։
Կասկածյալներին դեկտեմբերի 22-ի ցերեկը բերման են ենթարկել Մյուրտե-է-Մոզել դեպարտամենտի երեք համայնքներում։ Ըստ տեղեկությունների՝ ձերբակալվածները կասկածվում են «մեկ կամ մի քանի հանցագործություններ նախապատրաստելու համար հանցավոր ահաբեկչական խմբավորում ստեղծելու մեջ»՝ երրորդ անձանց առողջության կամ կյանքի նկատմամբ ոտնձգություն կատարելու նպատակով։
Հետաքննությունը վարում է Ազգային հակաահաբեկչական դատախազությունը։ Ներկայում, ինչպես հայտնել է աղբյուրը, կասկածյալների նախատեսած գործողությունների մասին տեղեկատվության հրապարակումն անհնար է։ Բոլոր ձերբակալվածներն արդեն կալանավորվել են։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում