Կառավարության թերևս ամենախայտառակ որոշումը. Մեսրոպ Առաքելյան
«Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 21-ի նիստի ժամանակ կայացրել է վերջին տարիների թերևս ամենախայտառակ որոշումը»,-գրում է Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական, աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
Բանկային համակարգում աշխատանքի փորձ ունեցող տնտեսագետը մանրամասնում է՝ զզեկուցվող հարցերի շրջանակներում որոշել է պետական բյուջեում փոփոխություն կատարել (պետք է հաստատվի ԱԺ-ի կողմից), համաձայն որի, առևտրային բանկերին տրամադրվելու է 225 մլրդ դրամ (ավելի քան 550 մլն դոլար) Արցախում տրամադրված վարկերը մարելու համար։
«Փաստորեն բանկերի վարկերի մասով Հայաստանն Արցախի երաշխավորն է եղել, բայց անվտանգության և մնացած հարցերով՝ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում։
Բա հիմա ո՞ր երկրում տրամադրված վարկերն եք մարում՝ 225 մլրդ դրամով։
Ընդ որում, խնդիրը դեռ այն չէ, թե այդ վարկերն ում են տրամադրվել և ինչպես և այդ վարկառուներից քանիսը Արցախի հետ որևէ կապ չունեն, այլ այն, որ բյուջեի 10 տոկոսի չափով ծախս ենթադրող որոշումը կայացվում է որպես չզեկուցվող հարց։
Բա քննարկեիք, ասեիք, թե ինչ կարևոր որոշում է սա մեր երկրի ինքնիշխանությունը պահպանելու համար։
Սրան զուգահեռ, արդեն երեք ամիս է՝ 100,000-ից ավելի մեր հայրենակիցներ սպասում են, որ «արցախասեր» իշխանությունը լուծի իրենց կացարանի հարցը։
Բայց դե համարում են, որ լուծել են՝ ամսական 40.000 դրամ հատկացնելով»,-նշում է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին