Միքայել Ոսկանյանը փակագծեր է բացել Օսկարի ընտրացանկում հայտնված հայկական ֆիլմի մասին
Հայտնի և սիրված թառահար Միքայել Ոսկանյանը փակագծեր է բացել Օսկարի ընտրացանկում հայտնված հայկական ֆիլմի մասին։
«Առաջին անգամ պաշտոնապես հայկական ֆիլմն անցել է Օսկարի ընտրացանկ՝ «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում, որտեղ ընդամենը 15 ֆիլմ է ընդգրկված:
Սա իրապես մեծ նվաճում է, ինչի համար շնորհավորում եմ բոլոր-բոլորին, ով աշխատել է ֆիլմի վրա:
Ինձ համար ոգևորությունը կրկնակի է, քանի որ պատիվ եմ ունեցել ֆիլմի մաս կազմել՝ աշխատելով հավելյալ երաժշտության վրա և Հովիկ Կեուչկերյանին սովորեցրել թառ նվագել: Ավելին, ֆիլմում տեղ է գտել ոչ միայն իմ երաժշտությունը, այլև ես ինքս՝ փոքրիկ կամեոով։
Լավ առիթ է, շնորհակալություն հայտնեմ իմ թիմի երաժիշտ ընկերներին, հնչունային ռեժիսորին, «Կարին» համույթի երգչախմբին՝ ում շնորհիվ այդքան սիրուն հայկական երաժշտություն ենք ստացել:
Հուսանք՝ սա դեռ սկիզբն է: Նորանոր նախագծեր և հաջողություններ եմ մաղթում»,-գրել է Ոսկանյանը։
Նա նաև մի քանի լուսանկարներ է հրապարկել, որոնք արվել են ֆիլմի նկարահանման ընթացքում ու դրանից առաջ։
«Օսկար»-ի 96-րդ մրցանակաբաշխության խաղարկային 15 ֆիլմերի ցուցակում է Հայաստանը ներկայացնող ռեժիսոր Մայքլ Գուրջյանի «Ամերիկացի» ֆիլմը։ Ֆիլմը Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից ստացել է պետական Ֆինանսական աջակցություն, հայկական կողմի պրոդյուսեր` Արման Նշանյան, արտադրող ընկերություն` People Of Ar Productions:
Միջազգային խաղարկային ֆիլմ անվանակարգի երկար ցուցակում ընդգրկված է եղել ֆիլմեր 88 երկրներից և տարածաշրջաններից:
«Օսկար»-ի մրցանակաբաշխության անվանակարգերը կհայտարարվեն՝ 2024թ. հունվարի 23-ին, իսկ «Օսկար»-ի արարողությունը տեղի կունենա 2024թ. մարտի 10-ին, Dolby թատրոնի Ovation Hollywood-ում և կհեռարձակվի ABC ուղիղ եթերով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան