Հայաստանյան քաղաքական առօրյան է` քաղաքական գործերով «պերեդոզներ», իշխանական ստրուկներ.Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Օրվա ընթացքում քաղաքական գործերով միանգամից 3 դատական նիստ էր:
Առավոտյան Նարեկ Սամսոնյանի բենեֆիսն էր, ով իր հեղինակային հաղորդման ժամանակ նկարագրել էր ԱԺ-ում տեղի ունեցած «մարտերը», ինչը որպես առիթ օգտագործելով իշխանությունը գործ է կարկատել:
Ոչինչ, Նարեկն այս վիճակին ծանոթ է` մի կերպ կդիմանա:
Օրվա միջնամասում 44-օրյա պատերազմում սխրանքներ գործած ու նահատակված Մխիթար Գալեյանի հոր` Գարիկ Գալեյան գործով դատավարությունն էր:
Գարիկը տնային կալանքի մեջ է և թիվս մեծ թվով սահմանափակումների, վերջինս հնարավորություն չի ունենում այցելելու իր Սրբավայր` Եռաբլուր:
Այս գործով իշխանությունը մեծ ջանքեր է գործադրում` Գարիկին ու նրա ընտանիքին առավելագույն վնասներ և տհաճություններ պատճառելու համար:
Օրվա վերջին արդեն Նարեկ Մալյանի գործով դատավարությունն է, որը վաղուց խեղկատակության է վերածվել, իսկ վերջինս շարունակում է կալանքի տակ մնալ:
Նարեկը ձանձրույթից դատի ժամանակ ընթերցանությամբ է զբաղվում, իսկ ընդմիջումներին իշխանության տարբեր գործիքներին քաղաքական չափալախներ հասցնում:
Հայաստանյան քաղաքական առօրյան է` քաղաքական գործերով «պերեդոզներ», իշխանական ստրուկներ և ստեղծված իրավիճակին ոչ մի կերպ չհամակերպվող մարդիկ»:
Հարակից հրապարակումներ`
- Նարեկ Մալյանի գործ. Սարսափելի անլուրջ է այս եզրակացությունը
- Արմենը նաև հիշեցրեց տխրահռչակի վերջին «կռուտիտը».Տիգրան Աբրահամյան
- «Ժողովուրդ». Նարեկ Մալյանն ազատ կարձակվի՞
- Այս իշխանության դեմքը վաղուց է հայտնի, իրականացվող գործընթացը, ցավոք, խիստ կանխատեսելի էր․ Տիգրան Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան