Ոչ թալանին. «Մայր Հայաստանը» փողոց դուրս կգա
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը պատրաստվում է երկուշաբթի օրը փողոց դուրս գալ։
«Երևանի իշխանությունները՝ ՔՊԿ+«Հանրապետություն» կոալիցիան, որոշել են կտրուկ թանկացնել մի շարք տեղական տուրքեր և վճարներ: Խոսքը միայն տխրահռչակ կարմիր կետագծերով առանձնացված ավտոկայանատեղիների ավելի քան 13 անգամ թանկացման մասին չէ: Ֆինանսական բեռ են ուզում ավելացնել բիզնեսի տարբեր տեսակների վրա ևս:
Սպասվող թանկացումներն ու թալանը կանխելու համար «Մայր Հայաստանը» դեկտեմբերի 26-ին, առավոտյան ժամը 9։00-ին Երևանի քաղաքապետարանի շենքի մուտքի մոտ՝ բողոքի ակցիա է իրականացնելու:
«Մայր Հայաստանը» «ո՛չ» է ասում թալանին»,-ասված է շարժման տարածած հայտարարության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան