Ռուսաստանի նախագահի թեկնածուների թիվը հասել է 29-ի
Առաջիկա ընտրություններում Ռուսաստանի Դաշնության նախագահի թեկնածուների թիվն արդեն հասել է 29-ի։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում հայտարարել է հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովան։
Ինքնառաջադրված թեկնածուների փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը դեկտեմբերի 27-ն է։ Կուսակցությունների կողմից առաջադրված թեկնածուները պետք է փաստաթղթերը ԿԸՀ ներկայացնեն ոչ ուշ, քան հունվարի 1-ը։
ՌԴ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի մարտի 15-17-ը։