ԱՀԿ-ն կոչ է անում ուժեղացնել միջոցառումները՝ կապված կորոնավիրուսային նոր տեսակի հետ
ԱՀԿ-ն խորհուրդ է տվել ուժեղացնել բնակչությանը պաշտպանելու միջոցառումները՝ կապված կորոնավիրուսի նոր՝ JN.1 տեսակի տարածման հետ։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։
Նշվում է, որ ներկայումս Հյուսիսային կիսագնդի երկրներում միաժամանակ տարածված է մի քանի սեզոնային հիվանդություններ՝ գրիպի դեպքեր, COVID-19, սուր շնչառական վիրուսային վարակների տարբերակներ, մանկական միկոպլազմային թոքաբորբ։
Կորոնավիրուսի JN.1 տեսակն արագորեն տարածվում է ամբողջ աշխարհում։ Նոյեմբերի սկզբին այն կազմում էր COVID-19-ի բոլոր դեպքերի 10%-ից ոչ ավելին, այժմ՝ 43%-ը։
Հարակից հրապարակումներ`
- Կորոնավիրուսից հետո առաջին անգամ Չինաստանը վերադարձել է դիմակ կրելու ռեժիմին
- Լեհաստանում կորոնավիրուսի նոր ալիք է գրանցվել
- Հայաստանում գրիպի և կորոնավիրուսի սեզոնային ակտիվացում է նկատվում․ նախարար
- Հայաստանում մեկ շաբաթում կորոնավիրուսի դեպքերն աճել են 95-ով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան