Ադելյա Պետրոսյանը դարձել է Ռուսաստանի չեմպիոն
Չելյաբինսկում ընթացող գեղասահքի Ռուսաստանի առաջնությունում 16-ամյա Ադելյա Պետրոսյանը ոսկե մեդալ է նվաճել։ rsport.ria.ru-ի հաղորդմամբ, երկու ծրագրերի հանրագումարի հիման վրա նա մրցավարներից ստացել է 246,53 միավոր։
Երկրորդ տեղը զբաղեցրել է Սոֆյա Մուրավյովան (239,40): Երրորդ տեղը զբաղեցրել է Կամիլա Վալիևան (237,99)։
Պետրոսյանը կարիերայում առաջին անգամ է դառնում Ռուսաստանի չեմպիոն։ Հայ գեղասահորդուհին հաղթել է Ռուսաստանի Գրան պրիի եզրափակչում 2023 թվականի մարտին։ Այս մրցաշրջանում Պետրոսյանը հաղթել է Ուֆայում և Օմսկում կայացած Ռուսաստանի Գրան պրիի փուլերում:
Մարտի 1-ին, Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին, Չմշկորդների միջազգային միության խորհուրդը ռուս և բելառուս գեղասահորդներին զրկել է միջազգային մրցաշարերի մասնակցությունից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան