Քաղաքական 15:49 23/12/2023 Արցախ

Ժողովրդի հանրաքվեով ստեղծված Արցախի պետական ինստիտուտները պետք է գործեն. Դավիթ Գալստյան

Ադրբեջանի  բառերը կրկնողները Ադրբեջանի շպիոներն են Հայաստանի քաղաքական դաշտում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը՝ պատասխանելով  ՔՊ-ական պատգամավորների և իշխանության տարբեր ներկայացուցիչների հայտարարություններին՝ Արցախի պետական իսնտիտուտների Հայաստանում գործելու դեպքում սպառնալիք ներկայացնելու մասին:

«Ես համոզված եմ, որ Արցախի գոյություն ունենալը այսօր միայն ու միայն Ադրբեջանին ձեռնտու չէ, և ով որ այսօր Արցախը կործանված է և Արցախի ինստիտուտները չպետք է աշխատեն, դրանք միայն ադրբեջանական քաղաքականության ջատագովներն են Հայաստանում, ցավոք սրտի: Արցախի պետական ինստիտուտները 30 տարուց ավելի գործել են և ոչ մի վտանգ Հայաստանի Հանրապետության համար երբևէ չեն ներկայացրել: Նույնը շարունակվում է, բայց միշտ եղել են խնդիրներ Ադրբեջանի հետ, որոնք որ չեն ուզեցել, որ Արցախում որևէ  ինստիտուտ կայանա, գոյություն ունենա, կամ աշխատի: Ով կրկնում է Ադրբեջանի այդ նույն բառերը, նրանք Ադրբեջանի շպիոներն են Հայաստանի քաղաքական դաշտում»,- ասել է նա:

Դավիթ Գալստյանը շեշտում է, որ երբ արցախյան շարժումը սկսվեց, Արցախում ժողովուրդն ինքնորոշվեց  և հենց դա էլ բերեց Արցախի Հանրապետության ստեղծմանը, դա որևէ  մեկի իրավունքը կամ իրավասությունը չէ, որ լուծարի. «Ժողովրդի հանրաքվեով ստեղծված պետական ինստիտուտները, սահմանադրական բոլոր մարմինները պետք է գործեն, դա որևէ վտանգ չի կարող հանդիսանալ Հայաստանի Հանրապետության համար»:

«Արդարություն» խմբակցության ղեկավարը նշում է, որ առանց Արցախի էլ Ադրբեջանը շարունակում է նկրտումներ ունենալ Հայաստանի նկատմամբ և դա Արցախով չէր պայմանավորված:

«Մենք գիտենք Ադրբեջանի ախորժակը, երբ որ Ադրբեջանն այսօր գտնվում է ՀՀ սուվերեն տարածքում, դա որևէ կերպ արցախյան հանրապետության հետ կապված չէ:  Ադրբեջանն իր քաղաքականությունը վարում է այնպես, ինչպես նախանշել է իր համար և այսօր այդ վտանգները բերել կապել Արցախի հետ, ուղղակի մեղավորների փնտրտուքների մեջ են, այլ ոչ թե այդ վտանգները չեզոքացնելու: Ես չեմ կարող ասել՝ իշխանությունները վախենում են, թե նույն շրջանակի մեջ են գործում, բայց այն, որ իրենց այդ թեզերը, գրառումները, բոլորը համահունչ է Ադրբեջանի վարած քաղաքականությանը, դա փաստ է» -ասաց նա:

Գալստյանը նշում է, որ այս գրառումներով, հայտարարություններով իշխանության ներկայացուցիչները փորձում են ճնշել, Արցախի հարցը փակել, բայց  դա որևէ քաղաքական ուժի կամ իշխանության իրավունքը չէ, այլ հայ ժողովրդի  համազգային պայքարն է, որ հայ ազգը պարտավոր է շարունակել:

«Սա մեր պաքարը չէ միայն, սա համայն հայության պայքարն է և եթե Հայաստանում որոշ իշխանավորներ փորձում են այսպես ասած «Արցախը տանք, հանգիստ ապրենք» -ով շարժվել, բոլորս տեսանք, որ այդ թեզը չի աշխատում թե 20 թվականին, թե դրանից հետո: և եթե իշխանական պատգամավորները համարում են, որ Արցախի հարցը 1990-ական թվականներին կամ 2000-ական թվականներին լուծվել է, ապա ինչու էր իրենց առաջնորդը 2019 թվականին հայտարարում՝ «Արցախը Հայաստան է և վերջ», և մենք տեսել ենք, թե ինչպես են տարբեր պաշտոնյաներ եկել, Ակնայում նկարվել, ասել, որ սա մեր հայրենիքն է , իսկ այսօր հռետորաբանությունը փոխել: Այսինքն՝ սրանք չունեն քաղաքական գիծ, սրանք  շարժվում են ինչ-որ այլ ծրագրերով, որը հայի շահից չի բխում և մենք չպետք է թույլ չտանք, որ հայրենիքը տալով իրենց իշխանությունը երկարաձգել»,-ասաց նա:

Խմբակցության ղեկավարը նշում է, որ Ադրբեջանը չի բավարարվել Արցախի բռնազավթմամբ և շարունակում է իր ոտնձգությունները ՀՀ-ի տարածքի հանդեպ, և ուղղակի կեղծ թեզ է կապել Արցախի պետական ինտիտուտների գոյությունը այս նկրտումների հետ:

«Իրավիճակը փոխելու համար պետք է ունենալ հզոր բանակ, կամք, տոկունություն և ոչ թե մեղավորներ փնտրել, եթե նորից պատերազմ սկսվի: Նրանք ամեն տեղ փորձում  են մեղավորներ փնտրել, բայց փաստն այն է, որ այս իշխանությունների օրոք մենք կորցրեցինք մեր հայրենիքի զգալի մասը»,- հավելեց նա:

Գալստյանը իր խոսքը եզրափակելիս ասաց, որ Արցախի պետական պաշտոնյաները լծված են պետական ինստիտուտները պահպանելու և Արցախ վերադառնալու գործին. «Ցավալի է, որ ՀՀ իշխանություններն այսօր այս գծի մեջ են և նրանք չեն ուզում զբաղվել հայրենիքի վերադարձման գործով»:

Հիշեցնենք, որ Արցախի պաշտոնյաների հետ քննարկման ժամանակ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ասել էր, որ Արցախի Հանրապետության պետական ինստիտուտները լուծարված չեն։ Նա ասել էր, որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

14:17
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերով այս տարվա ընթացքում ստացվել է 57 հաղորդում
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի է: Այս մասին հիշեցնում են ՆԳՆ ոստիկանությունից։ ամաձայն ՀՀ Քրեական օրենսգրքի 307-րդ...
Աղբյուր` Panorama.am
14:11
Կրեմլը Հալեպի վրա գրnhայինների հարձակnւմն անվանել է nտնձգnւթյnւն Սիրիայի ինքնիշխանության դեմ
Կրեմլը Հալեպ քաղաքի վրա իսլամիստ գրոհայինների հարձակումը համարում է ոտնձգություն Սիրիայի ինքնիշխանության դեմ և հանդես է գալիս տարածաշրջանում...
Աղբյուր` Panorama.am
14:00
Եղանակն՝ առաջիկա օրերին
Նոյեմբերի 29-ի ցերեկը, 30-ին, դեկտեմբերի 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 1-2-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են...
Աղբյուր` Panorama.am
13:53
Հալեպում ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել. ԱԳՆ
Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել։ Այդ մասին «Լուրերին» հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի...
Աղբյուր` Panorama.am
13:46
Օկուպացված Արցախում արդեն բնակվում է 30 հազար ադրբեջшնgի
Օկուպացված Արցախի Հանրապետության տարածքում ադրբեջանցիներն արդեն բնակեցրել են շուրջ 30 հազար մարդու։ Միայն մայրաքաղաք Ստեփանակերտում, ըստ...
Աղբյուր` Panorama.am
13:32
Հարավային Կովկասը դառնում է թատերաբեմ տարբեր ուժի կենտրոնների միջև, և այդ պայքարը միտում ունի դեպի սրացում. Սաֆրաստյան
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել «Տարածաշրջանային փոխակերպումները և Հայաստանը․ անվտանգային տեղաշարժեր»...
Աղբյուր` Panorama.am
13:12
Ամերիաբանկը Euromoney ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկն Անշարժ գույքի ձեռքբերման ոլորտում
Euromoney միջազգային առաջատար ֆինանսական պարբերականն Ամերիաբանկին շնորհել է «Անշարժ գույքի ձեռքբերման լավագույն բանկը Հայաստանում»...
Աղբյուր` Panorama.am
12:58
Հալեպում ահաբեկչության հետևանքով 4 մարդ է զոհվել
«Ջաբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալները  կրակ են բացել Հալեպի պետական համալսարանի տարածքում՝  սպանելով չորս...
Աղբյուր` Panorama.am
12:54
MAN ավտոբուսի վարորդն ազատվել է աշխատանքից
Երեկ սոցցանցերում տեսանյութ էր հրապարակվել, որում MAN ավտոբուսի վարորդը մեքենան վարում է փողոցի հանդիպակաց երթևեկելի գոտիով։...
Աղբյուր` Panorama.am
12:52
Փաշինյանի պառճառով դատավոր Սարգիս Պետրոսյանը քնից չի՞ զարթնելու
Մինչ ՀԱՊԿ-ը իր նիստում Փաշինյանի ու Հայաստանի վարքն էր քննարկում, մինչ Պուտինը բացատրում էր, թե՝ Արցախում ՀԱՊԿ-ը չէր պատերազմելու Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
12:49
Նախորդ մեկ օրում հայտնաբերվել է 2 անհետ կորած
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 28-ից 29-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են...
Աղբյուր` Panorama.am
12:36
10 րոպեանոց զրույց ոտքի վրա. Հանդիպել են Մհեր Գրիգորյանն ու Յակուբ Էյուբովը
ԱՊՀ տնտեսական խորհրդի 104-րդ նիստի շրջանակներում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերը։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
12:30
Ջուլիանա Գրիգորյանը ելույթ է ունեցել հանրահայտ տենոր Անդրեա Բոչելլիի հետ՝ իրականացնելով իր երազանքը
Ջուլիանա Գրիգորյանը, ով Operalia վոկալ մրցույթի հաղթողն ու Հանդիսատեսի համակրանքի մրցանակակիրն է, ում կարելի է լսել աշխարհի ամենահեղինակավոր...
Աղբյուր` Panorama.am
12:18
Հալեպում բախումներ են, կան զոհեր
Հալեպում թեժ բախումներ են։ Սիրական «Սանա» լրատվամիջոցը հայտնել է առաջին զոհերի մասին։ Այս պահին հաղորդվում է 4 զոհի մասին։...
Աղբյուր` Panorama.am
11:58
Քենդալ Ջենները՝ սեզոնի ամենաոճային սանրվածքով
Մոդելը Քենդալ Ջեները որոշել է կտրուկ փոփոխություններ անել։ Մի քանի տարի շարունակ մոդելը երկար գանգուրներով էր, բայց նա հետևել է թրենդին և այժմ...
Աղբյուր` Panorama.am
11:52
23 փաթեթ «Մարիխուանա»՝ իրացման նպատակով․ևս մեկ անձի է մեղադրանք ներկայացվել
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթով պարզվել է...
Աղբյուր` Panorama.am
11:42
Վահե Հովհաննիսյան. Կազմակերպված հստակությունն ընդդեմ կազմակերպված խառնաշփոթի
«Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Երբ ասում ենք, որ հայտնի մեկ հոգին հանուն...
Աղբյուր` Panorama.am
11:37
Կանցկացվի «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը
ԿԳՄՍ նախարարությունը մեկնարկում է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը, որի նպատակն է խրախուսել և մեծարել...
Աղբյուր` Panorama.am
11:24
Մի դարձեք ագրեսիվ արշավի զոհ. Պիպոյանի խորհուրդը՝ «Սև ուրբաթ»-ին
Այսօր «Սև ուրբաթն» է։ Դեռ օրեր առաջ շատ խանութների պատերին ամրացված ցուցանակները ծանուցում են զեղչերի մասին, սոցիալական ցանցերում էլ...
Աղբյուր` Panorama.am
11:01
Հեռուստատեսությամբ երեխաների կողմից դիտվող սննդի և խմիչքների գովազդի ավելի քան 65%-ը չթույլատրված մթերքներ են
Առաջին անգամ իրականացվել է Հայաստանում երեխաներին ուղղված սննդի և ընպելիքների մարքեթինգի վերաբերյալ ուսումնասիրություն:
Աղբյուր` Panorama.am
10:52
Սիրիայի զինված ուժերը հակահարձակում են իրականացնում Հալեպում և Իդլիբում
Սիրիական բանակը Հալեպում և Իդլիբում հակահարձակում է իրականացնում «Հայաթ Թահրիր ալ-Շամ» (նախկին «Ջաբհաթ ալ-Նուսրա»)...
Աղբյուր` Panorama.am
10:44
Սմոլովը պատմել է, թե որ առաջնությունում կարող է հանդես գալ Սպերցյանը
«Կրասնոդարի» հարձակվող Ֆեդոր Սմոլովը խոսել է իր թիմակից Էդուարդ Սպերցյանի մասին։ Նա նշել է, որ Հայաստանի հավաքականի խաղացողը...
Աղբյուր` Panorama.am
10:05
Վրաստանում 43 մարդ է ձերբակալվել, 13 ոստիկանի անհրաժեշտ է վիրահատական միջամտություն
Ոստիկանությունը ձերբակալել է 43 հոգու Թբիլիսիում բողոքի ակցիաների 43 մասնակից։ Այսօր նման հայտարարություն է տարածել Վրաստանի ՆԳ նախարարությունը։...
Աղբյուր` Panorama.am
09:55
ՖԻՖԱ-ի վարկածով՝ 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) հրապարակել է 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների անունները։ Հայտացուցակում ընդգրկվել...
Աղբյուր` Panorama.am
09:39
Ես ատում եմ քաղցկեղը. Ալեքսիս Օհանյանի խորհուրդը՝ հայրերին
Reddit.com-ի համահիմնադիր, «Forbes»-ի կողմից «համացանցի կառավարիչ» հորջորջված Ալեքսիս Օհանյանը պատմել է վերջերս...
Աղբյուր` Panorama.am
09:20
Ոստիկանությունը ցուցարարներին դուրս է մղել Ռուսթավելի պողոտանյից
Թբիլիսիի կենտրոնում գտնվող Ռուսթավելի պողոտան ազատվել է ցուցարարներից, ոստիկանական ուժերը դուրս են բերվում այնտեղից։ Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
09:16
Ուկրաինական դրոնները թմրանյութ են տեղափոխել Մարոկկոյից Իսպանիա
Բացահայտվել է հանցագործների ցանցը, որոնք անօդաչու սարքեր են օգտագործել թմրանյութեր տեղափոխելու համար։ Այս սարքերը արտադրվել են Ուկրաինայում։ Այս...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Նոր պաշտոնանկություններ են սպասվում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի իր հերթական «փոթորկուն» ելույթով ազդարարեց...
Աղբյուր` Panorama.am
08:54
Նոյեմբերի 29-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 29-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 391.19 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
08:52
Հրապարակ». Փաշինյանն անձամբ է խնդրել, որ նիստն անցկացվի ոչ թե Երևանում, այլ՝ Ռուսաստանում
«Հրապարակ» թերթը գրում է. «ԵԱՏՄ նախագահությունը հունվարից 1 տարով ստանձնած Հայաստանը թե ինչու է խնդրել, որ ԵԱՏՄ հերթական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մի դարձեք ագրեսիվ գովազդի զոհ. Պիպոյանի խորհուրդը՝ «Սև ուրբաթ»-ին
11:30 29/11/2024

Մի դարձեք ագրեսիվ գովազդի զոհ. Պիպոյանի խորհուրդը՝ «Սև ուրբաթ»-ին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}