ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը (բուք է և ձյուն) փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մարդատար ավտոմեքենաների համար։
Սպիտակի ոլորանները, Դիլիջան-Երևան, Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար։
Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։
Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհներին, Սյունիքի մարզի Տաթև-Լծեն, Գորիս-Սիսիան, Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածներում, Արագածոտնի մարզի Ապարանի, Արագածի և Թալինի տարածաշրջաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Կոտայքի, Գեղարքունիքի (բացի Վարդենիս քաղաքից), Լոռու, Շիրակի մարզերում (բուք է), Սարավան-«Զանգեր», «Մեղրու սար» կոչվող հատվածներում, Արագածի, Ելփինի տարածաշրջաններում, Ապարան, Թալին (բուք է), Ջերմուկ, Բերդ, Իջևան, Դիլիջան քաղաքներում, Ախուրյան գյուղում, Լանջիկ-Մաստարա (բուք է), Տաթև-Լծեն ավտոճանապարհներին, Տիգրանաշենի ոլորաններում տեղում է ձյուն։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Հարակից հրապարակումներ`
- Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
- Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է․ «Ճանապարհային դեպարտամենտ»
- Դադարեցվելու է ճանապարհային երթևեկությունը Սևանի լեռնանցքի թունելով
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան