Դվորժակի «Ռուսալկա» քնարական հեքիաթ-օպերան Մեծ Բրիտանիայի կինոթատրոններում՝ Հասմիկ Գրիգորյանի մասնակցությամբ
Դվորժակի «Ռուսալկա»(Ջրահարսը) քնարական հեքիաթ- օպերան Մեծ Բրիտանիայի կինոթատրոններում կցուցադրվի ուղիղ եթերում 2024 թվականի հունվարի 24-ին, ժամը 18.45-ին, Encore-ի ցուցադրություններով՝ 2024 թվականի հունվարի 28-ին, ժամը 14:00-ին։ Ֆիլմ-օպերան հնարավոր կլինի դիտել միայն Մեծ Բրիտանիայի տարածքում։
Ջրային ոգի Ռուսալկան ընտանիքի հետ ապրում է անտառային լճի մաքուր ջրերում։ Երբ նա սիրահարվում է Արքայազնին, նա զոհաբերում է իր ձայնը և լքում իր տունը՝ նոր աշխարհում իրական սեր գտնելու հույսով. մի աշխարհ, որը չի սիրում իրեն: Orer.eu-ի հաղորդմամբ, Նատալի Աբրահամին և Էն Յին ստեղծել են Դվորժակի քնարական հեքիաթի բանաստեղծական, ժամանակակից նոր բեմադրությունը՝ բացահայտելով մեր անհանգիստ հարաբերությունները բնական աշխարհի հետ և մարդկության՝ դրան տիրապետելու և ընտելացնելու փորձերը:
Չեխիայի ֆիլհարմոնիկի գլխավոր դիրիժոր Սեմյոն Բիչկովը գլխավորում է աստղային դերասանական կազմը, որի գլխավոր դերում հանդես է գալիս Հասմիկ Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ անցյալ աշնանը հանրահայտ սոպրանո Հասմիկ Գրիգորյանը Պրահայի Ռուդոլֆինում համերգասրահում երեք անգամ հանդես է եկել Ռուսալկայի համերգային կատարմամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան