Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբ և Հովհաննես Չեքիջյան հասկացությունները վաղուց արդեն նույնացել են
«Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբ և Հովհաննես Չեքիջյան հասկացությունները վաղուց արդեն նույնացել են և անհնար է պատկերացնել մեկն առանց մյուսի»,-նշում են Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնից։
Այստեղ մանրամասնում են՝ 1961 թվականից մաեստրոն իր կյանքը կապեց այս կոլեկտիվի հետ, ինչն էլ սկիզբ դրեց կապելլայի տարեգրության Ոսկեդարին։ Այսօր լեգենդար մաեստրոն նշում է իր ծննդյան 95 ամյակը։
«Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը սրտանց շնորհավորում է սիրելի մաեստրոյի հոբելյանը, մաղթում ստեղծագործական նորանոր նվաճումներ և բազում առիթներ վերահաստատելու կատարողական պրոֆեսիոնալ անգերազանցելիությունը։ Ծնունդդ շնորհավո'ր, սիրելի մաեստրո...»,-ասված է թատրոնի ֆեյսբուքյան էջում։
Հովհաննես Չեքիջյանի մասին ասում են` դարաշրջանի երաժշտական արվեստի մեծագույն ֆենոմեն: Հարուստ, լի կենսագրույթուն ունի քայլող դասականը՝ ելույթներ աշխարհի 55 նվագախմբերի հետ, Ֆրանսիա, Հունաստան, ԱՄՆ, Շվեյցարիա, նախկին ԽՍՀՄ հանրապետություններ, ավելի քան 700 ստեղծագործություն երգչախմբի երգացանկում` աշխարհի 27 լեզուներով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան