Ձերբակալված 26 ձկնորսներից 25-ն ազատ են արձակվել
Գեղարքունիքի մարզում ձկնորսությամբ զբաղվող նորատուսցիների և պարեկների միջև տեղի ունեցած միջադեպի գործով ձերբակալված 26 ձկնորսներից 25-ն ազատ են արձակվել արգելանքից։
ՀՀ ՔԿ-ից «Փաստինֆո»-ի հետ զրուցում հայտնեցին այս մասին՝ նշելով, որ մեկ անձի ներկայացվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցավոր արարքը կատարելու համար (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը, որն իրականացվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ)։
ՔԿ-ի փոխանցմամբ՝ դատարան միջնորդություն է ներկայացվել նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։
Հարակից հրապարակումներ`
- Երեք անգամ համաձայնության եկան, բայց գիշերն ինչ կատարվեց՝ չիմացանք.Նորատուսի վարչական ղեկավար
- Մենք լսել ենք նաև նրանց մտահոգությունները.ՄԻՊ-ը՝ ձերբակալված ձկնորսների մասին
- Գորիսում նորատուսցու վաճառած ձկները ոստիկանները տարել են
- Նորատուսցիները գյուղի կենտրոնում կրակներ են վառել
- Նիկոլ Փաշինյանն իրեն է վատություն անում՝ մենք մի կերպ յոլա կգնանք.Նորատուսցի ձկնորս
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան