Իրավունք 11:27 23/12/2023 Հայաստան

Նոր ծննդաբերած կնոջը կտրել են թե մայրության նպաստից, թե աշխատավարձից. Պետական մարմինների անգործության հետևանքով խախտվել է քաղաքացու իրավունքը

Մինչ պետական մարմիններն իրար հետևից հաշվետվություններ ու «կատարած» աշխատանքներ են ներկայացնում Նիկոլ Փաշինյանին, նոր ծննդաբերած կինը նույն մարմինների անգործության հետևանքով հայտնվել է անելանելի դրության մեջ։  Տարիներ շարունակ պետական կազմակերպությունը չի վճարել նրա աշխատավարձը, հիմա էլ  պետությունը չի տրամադրում կնոջը հասանելիք մայրության նպաստը։

ժողովրդագրության, նպաստների վճարման, ծնելիության աճի խթանման աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից կատարված աշխատանքները ներկայացնելիս  դժվար այս դեպքը նկարագրած լինեն Փաշինյանին։ ԿԳՄՍ-ն էլ իհարկե կլռի։ 

Բանն այն է, որ  ամիսներ առաջ մայրացած կինը շարունակ թակում է  պետական մարմինների դռները՝ իրեն օրենքով հասնելիք մայրության նպաստը ստանալու հույսով։ Սակայն պետությունը որևէ լուծում չի գտնում կամ չի ցանկանում գտնել քաղաքացուն հասանելիք նպաստը տրամադրելու համար։ Շան գլուխն այս պատմության մեջ թաքնված է ԿԳՄՍ նախարարության անգործության կամ անփութության մեջ։

Panorama.am-ն ավելի վաղ գրել էր խնդրի մասին. Ամեն ինչ սկսվեց այս տարվա մայիսից, երբ կինը մայրության նպաստ ստանալու  համար դիմում ներկայացրեց։ Միասնական սոցիալական ծառայութունից մերժեցին. «Պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում առկա տեղեկատվության ուսումնսիրության արդյունքում  պարզվել է, որ շահառուն ունի «ժամանակավոր անաշխատունակության  և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքով մայրության նպաստի իրավունք՝ որպես աշխատող անձ։ Հիմք ընդունելով վերագրյալը՝ հայտնում եմ, որ նպաստ նշանակելու վերաբերյալ հայցադիմումը մերժվում է՝ նպաստի այլ իրավունք ունենալու հիմքով։ Տվյալ դեպքում անհրաժեշտ է  դիմել գործատուին մայրության նպաստ ստանալու համար»։

Քաղաքացին համարվում է գրանցված աշխատող Երևանի խորիոգրաֆիայի պետական թատրոնում՝ որպես դերասանուհի։ Իսկ Խորիոգրաֆիայի պետական թատրոնի անունը կա, թատրոնը չկա. ոչ լուծարվել է, ոչ գործում է։

Մայրացած կինը դիմում-նամակ է ուղարկել Երևանի խորիոգրաֆիայի պետական թատրոն, սակայն նամակը վերադարձվել է։ Դիմում նամակ է ուղարկել ԿԳՄՍ նախարարություն, քանի որ Երևանի խորիոգրաֆիայի պետական թատրոնը գտնվում է ԿԳՄՍՆ ենթակայությամբ։

«Եթե թատրոնը գտնվում է ԿԳՄՍ նախարարության ենթակայության տակ, ինչու՞  նախարարությունը 2018 թվականից ոչինչ չի ձեռնարկել, օրինակ լուծարել, փակել, պատասխանատվության ենթարկել գործառույթները չկատարելու համար, կարգավորել թատրոնի բնականոն աշխատանքային ընթացքը,  թատրոնի և թատրոնի անձնակազմի ճակատագիրը հստակեցնելու համար»,-նշում է կինը։

Նախարարությունից էլ քաղաքացուն պատասխանել են՝ որևէ բան անել չեն կարող։ Տեղյակ լինելով խնդրին, նախարարությունից  Panorama.am-ից գրավոր հարցում ուզեցին։

Իսկ մինչ այդ քաղաքացին շարունակում է պետական մարմինների հետ արդեն իմաստազուրկ դարձած նամակագրությունները։ Օրինակ, մի գրություն ուղարկվել է Միասնական սոցիալական ծառայություն։ Ծառայության պետի տեղակալ Ն. Դավթյանն օրեր առաջ արձագանքել է.
«ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված տեղեկատվական շտեմարանի տվյալների համաձայն, Դուք «Խորեոգրաֆիայի պետական թատրոն» գործատուի մոտ 09.01.2019 թ.-ից աշխատանքային հարաբերությունների մեջ եք, աշխատանքից ազատված չեք: Ընդ որում, նշված կազմակերպությունը գործող է (լուծարված չէ):

Ըստ այդմ, վերը նշված օրենսդրական իրավակարգավորումների համաձայն, քանի որ Ձեր ժամանակավոր անաշխատունակությունն առաջացել է գործող կազմակերպության՝ «Խորեոգրաֆիայի պետական թատրոն» գործատուի մոտ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու ժամանակահատվածում, Դուք օգտվում եք Օրենքով սահմանված մայրության նպաստ ստանալու իրավունքից (հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի օրերի համար, բայց ոչ ավելի, քան մինչև օրենքով սահմանված կարգով աշխատանքից ազատվելը) և Ձեր կողմից նշված հանգամանքները գործատուին չեն ազատում Ձեզ մայրության նպաստ վճարելու պարտականությունից:
Միաժամանակ, քանի որ աշխատող անձի մայրության նպաստի հաշվարկումը, նշանակումը և վճարումը, օրենսդրության համաձայն, իրականացնում է գործատուն, հետևաբար, այստեղ Ծառայությունը որևէ գործառույթ չունի:

Գործատուի կողմից Ձեզ մայրության նպաստ չվճարելու դեպքում խնդիրը կարող է լուծվել դատական կարգով»։

Փոքր երեխա ունեցող կնոջը մատնացույց են անում դատարանը, որտեղ գիտենք, թե մի գործը քննելու ու ավարտին հասցնելու համար ինչքան ժամանակ է պահանջվում։

Panorama.am-ը խնդրի վերաբերյալ ահազանգել էր ՄԻՊ գրասենյակ։ Ավելի ուշ հարցրել էր, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկվել այս ընթացքում քաղաքոցու ոտնահարված իրավունքի վերականգնման համար.

«Ի պատասխան Ձեր հարցադրմանը` տեղեկացնում ենք, որ Ս. Կ.-ի բողոքը սահմանված կարգով և ժամկետում ուսումնասիրվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում:

Ուսումնասիրության հիման վրա Պաշտպանը կայացրել է բողոքը քննակմանն ընդունելու մասին որոշում և համապատասխան պարզաբանումներ ստանալու պահանջով գրություն է հասցեագրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն: Նախարարությունից ստացված պատասխան գրության ուսումնասիրության արդյունքում, ի թիվս այլնի, պարզվել է, որ Ս. Կ.-ի գործատուն «Խորեոգրաֆիայի պետական թատրոն» ՊՈԱԿ-ն է:

Ս. Կ-ի բողոքի քննարկման պատշաճ ընթացքն ապահովելու նպատակով, ինչպես նաև վերջինիս գրավոր համաձայնությամբ, նրա բողոքը փոխանցվել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին՝ որպես գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության և աշխատանքային պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող կառույցի:

Քաղաքացու բողոքի ընթացքի նկատմամբ հետագայում նույնպես կիրականացվի հետևողական աշխատանք:

Վերոգրյալի հետ մեկտեղ, հարկ ենք համարում նշել, որ աշխատանքային և սոցիալական իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերը մշտապես գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Այս նախաբանի պատճառը Panorama.am-ի հարցմանը «Իմ քայլը» հիմնադրամից տրված ցինիկ պատասխանն է. «Հրապարակ»
Վախթանգ Սիրադեղյանը «Հրապարակ»-ում գրում է. «Ժամանակին շուրջ 10 տարի զբաղվել եմ լրագրությամբ, հետո անցել այլ աշխատանքի,...
Աղբյուր` Panorama.am
22:47
Նազենի Հովհաննիսյան. Մայրս երեք սիրած արտահայտությունն ուներ
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «մի մոլորակ կա երկնքում. Մայրս է... Կիրակիները՝ խնկաբույր, մորս հոտն...
Աղբյուր` Panorama.am
22:36
Ո՞վ է նվիրել Իշխան Սաղաթելյանին 8 մլն դրամանոց մատանին
ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ դաշնակցական Իշխան Սաղաթելյանը տարիներ առաջ հայտարարգրել է 8 մլն դրամարժողությամբ մատանի։ Tribune.am-ին այսօր տված...
Աղբյուր` Panorama.am
21:42
«Փյունիկի» հարձակվողն ամուսնացել է
«Փյունիկի» հարձակվող Սանի Բուհարին ու նրա ընտրյալ Նանան ամուսնացել են։ Այս մասին հայտնում են ակումբից՝ նորապսակներին աղթելով...
Աղբյուր` Panorama.am
21:15
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
Ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացրած Արցախի Շուշի բերդաքաղաք է այսօր տեղափովել 191 ադրբեջանցի։  49 ընտանիքների անդամներին...
Աղբյուր` Panorama.am
20:41
Թիվ 77 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել ինքնագլորով ընթացող 2 անչափահաս տղաների
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Իսահակյան փողոցի խաչմերուկում Երևանի բնակիչ 54-ամյա...
Աղբյուր` Panorama.am
20:21
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
Գերմանիայի  Մագդեբուրգ քաղաքում ողբերգական դեպքից հետո քաղաքային իշխանությունները որոշում են կայացրել փակել Սուրբ ծննդյան տոնավաճառը։ Այս...
Աղբյուր` Panorama.am
19:57
Ողբերգական վթար հարևան Իրանում
Իրանի Լորեստան նահանգում ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ընկել ձորակը։ «Մեհր» գործակալության փոխանցմամբ,  վթարի...
Աղբյուր` Panorama.am
19:46
Աշոտյան. Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ
«2018-ին ժողովրդին խոստացել էին «կուրորտ», 2020-ին մտցրեցին ցեխի վաննայի մեջ, որը հետզհետե դառնում է գերեզմանափոս»,-ասել...
Աղբյուր` Panorama.am
19:30
Հայաստանում համակարգային կոռուպցիան դեռևս հաղթահարված չէ. Հայաստանի ՔԿՀ-ների հակակոռուպցիոն կոալիցիա
Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան մտահոգիչ է համարում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի...
Աղբյուր` Panorama.am
19:15
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը՝ քրեական վարութ հարուցել ...
Աղբյուր` Panorama.am
18:48
Արփինե Հովհաննիսյան. Կառավարության որոշման հետևանքով կթանկանան նաև նոտարական ծառայությունները
Կառավարության որոշման հետևանքով հաջորդ տարի կթանկանան նաև նոտարական ծառայությունները։ Սպասվելիք թանկացումների մասին ինսթագրամի իր էջում...
Աղբյուր` Panorama.am
17:53
Քաղաքագետ. Ո՞վ կամ ովքե՞ր են ստիպել Հայաստանի իշխանություններին գաղտագողի ճանաչել Կոսովոյի անձնագրերը
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Թուրքիայի նախկին ԱԳ նախարար, նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն իր «Strategic deept»...
Աղբյուր` Panorama.am
17:43
Ադելյա Պետրոսյանը կրկին դարձավ մենասահքի Ռուսաստանի չեմպիոն
Գեղասահորդուի Ադելյա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է կանանց մենասահքի Ռուսաստանի չեմպիոնի տիտղոս։ Օմսկում անցկացվող...
Աղբյուր` Panorama.am
17:29
ԱԹՍ-ների մասայական հարձակում Կազանի վրա. Տուժածներին կտեղավորեն «Արմենիա» հյուրանոցում
Թաթարստանի մայրաքաղաք Կազանն այսօր առավոտյան ենթարկվել է անօդաչու թռչող սարքի զանգվածային հարձակման։ Ըստ իշխանությունների, ութ հարվածային...
Աղբյուր` Panorama.am
17:13
Արարատում 13-ամյա դպրոցականը դանակահարել է 14-ամյա տղային
Դեկտեմբերի 20-ին, դանակահարություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
16:43
Պետպատվերով տրամադրվող ծառայությունների դիմաց պետությունը պարտքեր չունի, իսկ ահա ապահովագրական ընկերությունները տարիներով պարտքեր ունեն կուտակած. Նանուշյան
Տրամադրված բուժծառայության դիմաց ապահովագրական ընկերությունները ինչո՞ւ չեն փոխհատուցում բժշկական հաստատություններին և ինչպե՞ս են կուտակվել...
Աղբյուր` Panorama.am
16:37
Տյումենում լողավազանում 15 երեխա թունավորվել է քլորից
Տյումենի մարզում լողավազանում լողալու հետևանքոսվ 15 երեխա և երկու մեծահասակ թունավորվել են քլորից։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
16:09
Խոշոր վթար Երզնկայում
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 21-ին, ժամը 11:45-ին  տեղեկություն է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
16:05
Վթար Մարտունի-Գավառ ավտոճանապարհին
Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 21-ին, ժամը 13:14-ին տեղեկություն է ստացվել, որ Վարդաձոր...
Աղբյուր` Panorama.am
15:59
Տնտեսագետ. Սա քաղաքի բյուջեի հետ կապված որոշման տապալում է
Մետաղադրամների արգելման թեման ավելի խորը շերտեր ունի
Աղբյուր` Panorama.am
15:43
Խզմալյանը՝ Փաշինյանին. Պետությունը ռեստորան կամ հանգստավայր չէ
«Եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանին դուր չի եկել Նիկոլ Փաշինյանի՝ աշխատանք գտնվելու վերաբերյալ քաղաքացուն տված...
Աղբյուր` Panorama.am
15:31
ԱՆ պատասխանը Անուշ Պողոսյանին հիշեցրել է հայտնի ասացվածքը. после нас хоть потоп
Առողջապահության նախարարության պատասխանը Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանին հիշեցրել է հայտնի...
Աղբյուր` Panorama.am
15:13
Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը դուր է եկել Օբամային
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման X-ի իր միկրոբոլոգում ներկայացրել է 2024-ին իրեն դուր եկած ֆիլմերի ցանկը։ Նա իր հետևորդներին խորհուրդ է տվել...
Աղբյուր` Panorama.am
14:54
Պետրոսյանը պատրաստվում է մեկնել Օլիմպիադային
Գեղասահքի Ռուսաստանի առաջնության երրորդ մրցումային օրը կին մասնակիցներըհանդես են գալիս ազատ ելույթներով՝ ցուցադրելով իրենց ընտրած ծրագրերը։...
Աղբյուր` Panorama.am
14:28
Ոսկան Սարգսյան. Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին
«Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի համաձայն`  Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց, 4-րդ նրբ․ թիվ 8/2...
Աղբյուր` Panorama.am
13:56
Bild. Մագդեբուրգում հարձակման մեջ կասկածվողը եղել է թմրանյութի ազդեցության տակ
Հայտնի են դարձել գերմանական Մագդեբուրգում մարդկանց վրաերթի ենթարկած 50-ամյա սաուդցի տղամարդու բուժզննման արդյունքները։ Ինչպես պարզվել է, նա...
Աղբյուր` Panorama.am
13:44
Տարվա ընթացքում հուշարձանների նկատմամբ արձանագրվել է իրավախախտման 90 դեպք
2024 թ․ պեղումներ են իրականացվել տարբեր ամրոցներում, հնավայրերում
Աղբյուր` Panorama.am
13:22
Տարբեր շրջաններում և Երևանում սպասվում է թույլ ձյուն
Հայաստանի տարածքում դեկտեմբերի 21-ի ցերեկը, 22-ի գիշերը, 23-ին, 24-ի ցերեկը, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}