«Ժողովուրդ». «Հայաստան» խմբակցության պատգամավորներն ամփոփիչ հանդիպում կունենան Ռոբերտ Քոչարյանի հետ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորներն առաջիկայում տարեվերջյան ամփոփիչ հավաք-քննարկում են պատրաստվում անել՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ: Թե ինչ հարցեր են օրակարգում, «Հայաստան» խմբակցությունից մեզ հայտնեցին, որ ամփոփելու են տարին, ինչպես նաև քննարկելու են առաջիկա անելիքները, խորհրդարանում իրենց մարտավարության հետ կապված հարցեր:
Հանդիպումը նախատեսվում է հաջորդ շաբաթ:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հաստատեց այս տեղեկությունը։
«Մինչև տարևերջ, այո՛, հանդիպում կլինի: Ամփոփելու ենք անցնող տարին, մեր ձեռքբերումները, բացթողումները, երկրում տեղի ունեցող իրադարձությունները, ինչպես նաև մեր առաջիկա անելիքները»-ասաց նա»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: