Վեներա Մակարյանն իր նոր աշխատության մեջ վեր է հանել հայերի կարգավիճակի առանձնահատկությունները օսմանյան շրջանում
Մատենադարանի հրատարակչությունը լույս է ընծայել Մատենադարանի գիտաշխատող Վեներա Մակարյանի «Պատմական Սիրիայի հայերը օսմանյան շրջանում (16-18-րդ դարեր)» աշխատությունը:
Գիրքը նվիրված է Պատմական Սիրիայի հայերի օսմանյան շրջանի, մասնավորապես՝ 16-18-րդ դարերի պատմության, սոցիալ-տնտեսական կարգավիճակի և հոգևոր-մշակութային կյանքի ուսումնասիրությանը։
Մատենադարանից հայտնում են, որ փորձ է արվել երևան հանել և ընդգծել տեղի հայերի կարգավիճակի առանձնահատկությունները Օսմանյան կայսրության՝ այլադավանների նկատմամբ վարած քաղաքականության համատեքստում։ Նյութը շարադրված է հայերեն և այլալեզու սկզբնաղբյուրների, վավերագրերի և գրականության հիման վրա։
Գիրքը նախատեսված է հայ գաղթօջախների, Պատմական Սիրիայի մաս կազմող ներկայիս պետությունների և Օսմանյան կայսրության պատմության ուսումնասիրողների համար։
Խմբագիրներ՝ պ. գ. դ. Արշակ Փոլադյան և Միհրան Մինասեան։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան