Փաշինյան. Ո՞նց կարող է հասուն մարդը չաշխատել
«Հարյուր հազարավոր մարդիկ մեր սոցիալ-տնտեսական կյանքից դուրս են դրված։ Այդ մարդիկ որևէ ձևով ապրում են, չէ՞, և ակնհայտորեն աշխատում են ու ստվերում են աշխատում: Միաժամանակ, իրենք էլ իրենց հերթին չեն կարողանում օգտվել շատ մեխանիզմներից, որոնք մենք նախատեսում ենք։ Այսինքն` պետք է գնալ առաջ»,-հայտարարել է Նիկոլ Փաշինյանը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում։
Նա հավելել է, որ նոյեմբեր ամսվա տվյալներով Հայաստանում արձանագրվել է աշխատատեղերի բացարձակ նոր ռեկորդ։
«Դրան դեռ կանդրադառնանք։ Ենթադրում ենք, որ սրան, իհարկե, նաև նպաստում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների աշխատանքի տեղավորման պրոցեսը, ինչը նույնպես լավ ազդակ է։ Այսինքն` մարդիկ սկսել են աշխատել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Խոսելով աշխատանքի խրախուսման մասին՝ նա նշել է. «Մենք անընդհատ աշխատելուն, զբաղվածությանը վերաբերվում ենք որպես մասնագիտական կարողություն և այլն, բայց աշխատելը որպես սովորություն մարդու մեջ սերմանելը շատ կարևոր է, որովհետև երբ մարդու ներքին կուլտուրայի և արժեքային համակարգի մեջ աշխատելն ինքնին տեղ ունի, մարդ չի կարող չաշխատել։ Այսինքն` ո՞նց է հնարավոր, որ մարդը չաշխատի։ Այսինքն` ի՞նչ, մարդն առավոտյան արթնանում է, ոչ մի բան չի անում, ցերեկը ոչ մի բան չի անում, երեկոյան ոչ մի բան չի անում, գիշերը քնո՞ւմ է։ Սա միայն կրթության խնդիր չէ, միայն աշխատավարձի խնդիր չէ, սա կուլտուրայի խնդիր է, որովհետև ո՞նց կարող է հասուն մարդը չաշխատել։ Սա սոցիալ-հոգեբանական պրոբլեմ է, և դրա համար ես այդ ծրագրերը կարևորում եմ։
Այդ պրոցեսի նպատակը միայն այն չէ, որ ինքն աշխատավարձ ստանա, մասնագիտական հմտություն ստանա, այդ պրոցեսի նպատակն է նաև աշխատանքը սովորություն դարձնելը՝ որպես կյանքի անբաժանելի մաս։ Այսինքն` շնչառության նման բան լինի, որ մարդ պետք է աշխատի, որովհետև դա է ինքնաիրացման ճանապարհը։ Այդ առումով, այո, այդ ծրագրերը կարևոր են։ Աշխատանքի հարցում մեր ֆոկուսը 3 խմբի վրա պետք է լինի։ Առաջինը՝ գյուղատնտեսությունում զբաղված մարդիկ, որոնք զբաղված են։ Մեր խնդիրն այն է, որ իրենց արտադրանքը նույնպես դառնա տնտեսական շրջանառության հաշվառելի և հարկային մաս։ Երկրորդը՝ անհուսալի վարկերի ուղղությունը և երրորդը՝ մասնագիտական վերապատրաստման ուղղությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. Ինչպես աշխատելու մեջ, աղքատության մեջ էլ հոգեբանություն կա
- Նիկոլ Փաշինյան. Դիմում եմ մեր սիրելի թոշակառուներին
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան