Ալաբամայում կրկնակի արգանդով մայրը երկու օրում երկու երեխա է լույս աշխարհ բերել
ԱՄՆ Ալաբամա նահանգում բացառիկ դեպք է գրանցվել։ Երկու արգանդ ունեցող կինը, ինչը հազվագյուտ երևույթ է, մեկ օրվա ընթացքում երկու անգամ ծննդաբերել է՝ լույս աշխարհ բերելով երկու երեխա։
BBC-ն գրում է, որ 32-ամյա Քելսի Հեչերը երեքշաբթի օրը լույս աշխարհ է բերել դուստր, չորեքշաբթի օրւ երկրորդ դստերն է ծնել։ Նա սոցցանցերի իր էջերում հրել է հրաշքների ծննդյան լուրն ու շնորհակալություն հայտնել բժիշկներին, որպես անհավանական գործ արած մարդկանց։
Հեթչերն ասել է, որ արդեն տանն է, կարող է վայելել արձակուրդները։ Անհամբեր սպասում է տոներին։
ԿՆոջը 17 տարեկանում հայտնել են, որ նա ունի երկու արգանդ ունի։ Դա նկարագրել է որպես հազվագյուտ բնածին անոմալիա, որն արձանագրվում է կանանց 0.3%-ի վրա:
Երկու արգանդում էլ հղիանալու հավանականությունը շատ փոքր է, այն գրանցվում է միլիոնից մեկի մոտ։