Փաստորեն ոչ մի հավաքական իր նպատակին չի հասել, բայց ամեն ինչ լավ է. Օզբիլիզ
«Փաստորեն ոչ մի հավաքական իր նպատակին չի հասել, բայց ամեն ինչ լավ է»,-այսպես սկսեց իր ելույթը ՀՖՖ նախագահի թեկնածու Արազ Օզբիլիզը՝ արձագանքելով իրենց առաջ ելույթ ունեցած Արմեն Մելիքբեկյանին։
Անցնելով բուն ելույթին, նա նշեց՝ մեծ աջակցություն է ստացել, նաև տարբեր կարծքիներ է լսել։
Նա ներկաներին հորդորեց գրիչը վերցնելիս հիշել, թե ինչու են եկել ֆուտբոլ, հիշել երեխաներին, նրանց երազանքերը։
«Մտածեք Հայաստանի ֆուտբոլի ապագայի մասին, քանի որ դուք ֆուտբոլ սիրում եք»,-ասաց նա։
Նշենք, որ քվեարկության արդյունքում 20 կողմ ձայնով ՀՖՖ նախագահ ընտրվեց գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը։ Օզբիլիզին կողմ էր քվեարկել երեք մասնակից։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Մելիքբեկյանը վերընտրվեց
- ՀՖՖ նախագահի ընտրությունների քվեարկությունն ավարտվեց
- Օզբիլիզ. Ես խոստանում եմ՝ հայկական ֆուտբոլն, այլևս նույնը չի լինելու
- Մխիթարյանը՝ Օզբիլիզին. Քո կողքին եմ, ընկերս
- Շատ վճռական եմ տրամադրված վաղվա ընտրությանը.Արաս Օզբիլիս
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան