Կալիֆոռնիայում չորսամյա հայ երեխային գնդակահարել են ծնողների աչքի առաջ
Ցավալի ողբերգություն է տեղի ունեցել Կալիֆոռնիայում։ Ծնողների աչքի առաջ հանցագործը կրակելով սպանել է չորսամյա Գոռ Ադամյանին։ Այս մասին գրում է NBC News-ը։
Կալիֆոռնիայում մի տղամարդու մեղադրանք է առաջադրվել սպանության համար։ Նա կրակ է բացել մի ընտանիքի վրա, որը գնում էր մթերք գնելու։ Կրակելով նա սպանել է մեքենայի հետևի նստատեղին նստած 4-ամյա տղային։
Լոս Անջելեսի շրջանային դատախազությունը հայտարարել է, որ 29-ամյա Բայրոն Բուրխարտը մեղադրվում է սպանության, սպանության փորձի, մեքենայի վրա կրակելու և հրազեն պահելու համար:
Ըստ իրավապահների, հանցագործը վարելու մրցավաքզքով է զբաղված եղել։
Ընտանիքին աջակցելու համար առցանց դրամահավաքի ժամանակ ասվում է, որ Բուրխարտը կտրել է Ադամյանների մեքենայի դեմը, հետապնդել փողոցներով, այնուհետև սկսել է կրակել:
Նա ութ կրակոց է արձակել մեքենայի մեջ։ Երեխային տեղափոխել են մոտակա հիվանդանոց, բայց նրա կյանքը փրկել չի հաջողվել։
Գոռի ընտանիքի մեքենան ուներ տեսախցիկ, որը ֆիքսել է Բուրխարտի մեքենայի համարանիշը կրակոցի ժամանակ։ Շրջանային դատախազ Ջորջ Գասկոնը նշել է. «Ընտանիքը աներևակայելի ցավ է ապրում այս տոնական օրերի ընթացքում, երբ պետք է ուրախանար։
Բուրխարտը դատարանի առաջ կկանգնի հունվարի 22-ին: Եթե մեղավոր ճանաչեն, նրան սպառնում է ցմահ ազատազրկում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները