Բեթղեհեմ. Սուրբ Ծնունդն ավերակների մեջ
Բեթղեհեմի Մանգեր հրապարակում, որտեղ սովորաբար սուրբծննդյան տոնածառն է դրվում, տեղադրվել է ինստալացիա, որը կոչվում է «Քրիստոսի ծնունդը փլատակների տակ». Սուրբ ծննդյան տեսարանն է՝ ավերված շենքի փլատակների միջև:
Եվրանյուզը գրում է, որ Բեթղեհեմ քաղաքն այս տարի չեղարկել է Սուրբ Ծննդյան բոլոր տոնակատարությունները։ Տարբեր դավանանքների կրոնական առաջնորդները դեռևս նոյեմբերին որոշել էին նվազեցնել Սուրբ Ծննդյան տոնակատարությունները այս տարի: Այժմ Բեթղեհեմի քաղաքապետարանը պաշտոնապես չեղարկել է բոլոր շքերթներն ու մանկական միջոցառումները՝ թողնելով միայն կրոնական արարողություններն ու աղոթքները։
Տեղի իշխանությունների և գործարարների կարծիքով, ոչ մի զբոսաշրջիկ չի կարողանա այցելել Բեթղեհեմ, քանի որ Հորդանան գետի արևմտյան ափը հոկտեմբերի 7-ից փաստացի մեկուսացված է։
Հարակից հրապարակումներ`
- Հորդանանի Արևմտյան ափին իսրայելական հարձակումների հետևանքով զոհվել է մոտ 300 մարդ
- Իսրայելը ավերել է Գազայի հատվածում գտնվող Մեծ մզկիթը
- Իսրայելում Սպիտակի երկրաշարժի 35-րդ տարելիցին նվիրված միջոցառումը չի կայանա
- Իսրայելական հարվածներն ամենաուժեղն են պատերազմի մեկնարկից ի վեր. Խան Յունիսի բնակիչներ
- Երուսաղեմի մոտ գտնվող անցակետի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով իսրայելցի զինվոր է զոհվել
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան